Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզի երեխաները մասնակցել են <<Մինասի գույները>> կրթական ծրագրին

Արարատի մարզի երեխաները մասնակցել են <<Մինասի գույները>> կրթական ծրագրին 12.12.2018

Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ մարզի արվեստի և գեղարվեստի դպրոցների 30 սան այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Դպրոցների սաները ոչ միայն դիտել են  պատկերասրահում բացված Մինաս Ավետիսյանի նկարների ցուցահանդեսն ու առնչվել նկարչի արվեստին, այլև մասնակցել <<Մինասի գույները>> կրթական ծրագրին, որի շրջանակներում իրենց իսկ գույներով պատկերել են Մինաս Ավետիսյանի <<Ջաջուռ>> կտավը:

Աշխատանքային խորհրդակցություն՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ 11.12.2018

  Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն   այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցած կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները   ներկայացրել են իրենց ոլորտներում   իրականացվող   ծրագրերի ու մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների ընթացքը: Քաղաքաշինության վարչության ղեկավարը զեկուցել է, որ   Արարատի մարզում գործունեություն իրականացնող համապատասխան կազմակերպությունները   պատրաստ են ճանապարհների ձմեռային սպասարկմանը:...

Մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղերձը Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ 10.12.2018

  Հարգելի քաղաքացիներ,  Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է հավասարություն և արժանապատվություն յուրաքանչյուր մարդու համար և նախատեսում, որ յուրաքանչյուր կառավարության կարևորագույն պարտականությունն է՝ ստեղծել պայմաններ, որ բոլոր մարդիկ կարողանան օգտվել իրենց անօտարելի իրավունքներից և ազատություններից։ Ցավոք,մեր երկրում վերջին տարիներին մարդու իրավունքների տեսանկյունից իրավիճակն անբավարար է եղել, մշտապես եղել են խնդիրներ, որոնք վերաբերել են իրավունքի բոլոր...

Տեղեկացում 10.12.2018

 Դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Վ.Արտաշատի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ: Դեկտեմբերի 13-ին, ժամը 16:00-ին, ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովայի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Դեկտեմբերի 13-ին, ժամը 16:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արգավանդի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական  նիստը: Դեկտեմբերի 14-ին , ժամը 17:00-ին, ՀՀ Արարատ քաղաքի մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի կունենա...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղերձը Սպիտակի երկրաշարժի տարելիցի առթիվ 07.12.2018

Սիրելի հայրենակիցներ, 1988 Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց մեր սրտերում դեռ ապրում է արհավիրքի հասցրած ցավն ու ավերածությունների հետքը։ Այսօր ևս իմ խոնարհումն եմ բերում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր աղետին հաջորդած դժվարին րոպեներին ու օրերին եղել են հայ ժողովրդի կողքին, զորավիգ ու աջակից են եղել։ Մենք պարտավոր ենք մեկ բռունցք դարձած անել հնարավոր ամեն բան երկրաշարժից հետո առկա խնդիրների լուծման, հետևանքների վերացման, երկիրը...

Արարատի մարզի բժշկական հաստատություններում նոյեմբերին ծնվել է 173 երեխա

Արարատի մարզի բժշկական հաստատություններում նոյեմբերին ծնվել է 173 երեխա 06.12.2018

Ըստ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալների՝ մարզի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում նոյեմբեր  ամսին ծնվել է 173 երեխա՝ 91 տղա և 82 աղջիկ։ Մասնավորապես, Արտաշատի ԲԿ-ում ծնվել է 44 երեխա, Վեդու ծննդատանը՝   61 երեխա, Մասիսի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել  47  երեխա, Արարատի ԲԿ-ում՝ 21։ 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31