Նորություններ

Մարզպետ Գարիկ Սարգսյանը համայնքներում ծանոթացել է ջրամատակարարման խնդրին 26.06.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է մարզի Փոքր Վեդի և Վանաշեն համայնքներ՝ տեղում ծանոթանալու ջրամատակարարման խնդրին։ Վերջինս հանդիպումներ է ունեցել համայնքապետերի և բնակիչների հետ։ Վանաշենում այսօր արդեն ջրամատակարարման խնդիրը լուծվել է։ Երասխ համայնքում ևս այդօրինակ խնդիր կար․ այստեղ հարցին նույնպես լուծում է տրվել։ Ինչ վերաբերում է Փոքր Վեդի համայնքին, ապա հայտնում ենք, որ այդ և Լուսառատ գյուղը սնուցող ջրամբարից դեպի համայնքներ դուրս է գալիս 30 լիտր/վայրկյան ջուր, որով հնարավոր...
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր Մասիս քաղաքում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը մասնակցել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և պաշտոնատար այլ անձինք։ Զբոսայգին և մարզահամալիրը կառուցվել են Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA...

Քաղցրաշեն համայնքում իրականացվում են խմելու ջրագծերի փոխարինման աշխատանքներ 25.06.2019
Հրատապ լուծում պահանջող ծրագրով Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի Ներսիսյան, Սունդուկյան, Ավ. Իսահակյան փողոցներում այս պահին իրականացվում են խմելու ջրագծերի փոխարինման աշխատանքներ: Ջրագծերը վթարային վիճակում էին: Ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլն 500 հազար ՀՀ դրամ է, որից 2 մլն 634 հազար ՀՀ դրամը հատկացրել է պետությունը, 866 հազար ՀՀ դրամը՝ համայնքը: Հունիսի 20-ին մեկնարկած շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել մեկ ամսից:

Ոռոգման ջրագծի կապիտալ նորոգման աշխատանքներ Նոր Կյուրինում 24.06.2019
400 մմ տրամաչափով երկաթե խողովակների տեղադրում՝ 850 մ երկարությամբ . Նոր Կյուրին համայնքում ընթանում է տնամերձ հողամասերը սնուցող ոռոգման ջրագծի կապիտալ նորոգում: Դեռևս անցյալ դարի 80-ական թթ. կառուցված ջրագծի բետոնե խողովակների փոխարինումը նորերով իրականացվում է հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրով: 38 մլն 852. հազ դրամ նախահաշվային արժեքով ծրագրի աշխատանքները մեկնարկել են մայիսի կեսերին, կավարտվեն 5 ամիս անց:

Հիմնանորոգման աշխատանքներ Լուսառատի մանկապարտեզում 20.06.2019
1970-ական թթ. շահագործման հանձնված Լուսառատի մանկապարտեզում, մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, ընթանում են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես շինարարական աշխատանքներ են իրականացվում նախակրթական հաստատության միջանցքներում, պահեստում, լվացքատանը, խոհանոցում, բուժկետում, անցումային սենյակներում, ննջասենյակներում, խմբասենյակներում և սանհանգույցում: 11 մլն 466 հազ. 316 դրամ նախահաշվային արժեքով, «ՍԵՅՇՆԻՆ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող...

Այնթապի թիվ 1 դպրոցում շինարարական ծրագիր է իրականացվում 19.06.2019
Այս տարվա օգոստոսի վերջին Արարատի մարզի Այնթապ համայնքի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 դպրոցում կավարտվի նոր մետաղապլաստե պատուհանների տեղադրման ծրագիրը, որն իրականացվելու է եռահարկ մասնաշենքում և մարզադալիճում՝ 344.5ք/մ մակերեսով: Աշխատանքները հնարավոր է եղել իրականացնել դպրոցի տնտեսած և Արարատի մարզպետարանի կողմից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին, որ, ըստ նախահաշվային արժեքի, կազմում են 21 մլն 723 հազ. 64 դրամ: Ծրագրի իրականացման համար հայտարարված մրցույթի տասը...


