Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերականգնվում է Մասիսի Ս. Աստվածածին եկեղեցին

Վերականգնվում է Մասիսի Ս. Աստվածածին եկեղեցին 15.01.2019

2018թ. դեկտեմբերին հետախուզական պեղումներ են սկսվել Մասիս գյուղի 19-րդ դարում կառուցված Ս. Աստվածածին խոնարհված եկեղեցում: Եկեղեցին համարվում է Արարատյան դաշտում կառուցված հողաշեն ճարտարապետության բացառիկ նմուշներից մեկը և ներկայանում որպես եռանավ բազիլիկ հորինվածքով կավաշեն կառույց: Հնագիտական խմբի մեջ ընդգրկված են նաև մասիսցիներ, խմբի ղեկավարն է հնագետ Լևոն Մկրտչյանը: Արդեն իսկ ավարտվել են հետախուզական աշխատանքները, տարածքը մաքրվել է շինաղբից, որին զուգահեռ իրականացվել է նաև հողային և...

Խորհրդակցություն՝ մարզի տարածքում գտնվող գազալցակայանների և բենզալցակայանների ներկայացուցիչների մասնակցությամբ

Խորհրդակցություն՝ մարզի տարածքում գտնվող գազալցակայանների և բենզալցակայանների ներկայացուցիչների մասնակցությամբ 15.01.2019

Այսօր Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել հեղուկ, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր ունեցող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն, որը վարել է մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները: Հանդիպմանը քննարկվել են մարզի բենզալցակայանների և գազալիցքավորման ճնշակայանների...

Հոգևոր կյանքն Արարատի մարզում նոր շունչ է ստացել

Հոգևոր կյանքն Արարատի մարզում նոր շունչ է ստացել 14.01.2019

 Արարատի մարզի հոգևոր-եկեղեցական  կյանքում   կյանքի են կոչվել  մի շարք  ծրագրեր. Գերշ. Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ 17-րդ դարի սրբավայր համարվող Բուրաստանի Սուրբ Հակոբ եկեղեցին Սուրբ Պատարագի մատուցմամբ իր դռները բացեց համայնքի անդամների ու հավատավոր ժողովրդի համար՝ տասնամյակների լռությունից հետո նոր շնչառություն տալով Բուրաստանի հոգևոր կյանքին: Առաջին անգամ Արարատի մարզի եկեղեցիներում ծառայող 32 խոնարհ սպասավորներ Գևորգ...

Տեղեկացում 12.01.2019

Հունվարի 15-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Արարատի մարզի Դարակերտի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Հունվարի 15-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Նարեկի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ: Հունվարի 15-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արաքսավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Հունվարի 16-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Արարատի մարզի Նորաբացի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:...

          Արարատի մարզում ընթանում է ձմեռային զորակոչը

Արարատի մարզում ընթանում է ձմեռային զորակոչը 10.01.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ներկա է եղել  զինակոչիկներին Արարատի մարզային զինկոմիսարիատից   զինվորական ծառայության ճանապարհելու արարողությանը: Դիմելով հայրենյաց սահմանների ապագա պաշտպաններին՝ մարզի ղեկավարն ասել է. - Սիրելի՛ զինակոչիկներ, ընտանիքը պետության հիմքն է, զինվորները՝ պետության ողնաշարը: Մաղթում եմ ամուր ընտանիք ու պաշտպանված սահմաններ, ծառայության ընթացքում խորը գիտելիքների ձեռքբերում, որոնք չեք կիրառի պատերազմական իրավիճակում և հավատացնում, որ...

Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10.01.2019

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արարատ քաղաքի քաղաքապետարանի կողմից իրականացվող վթարային ջրագծի փոխարինմամբ պայմանավորված, հունվարի 11-ին ժամը 09։00-ից մինչև հունվարի 12-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23