Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

   Հայոց բանակը 27 տարեկան է

Հայոց բանակը 27 տարեկան է 29.01.2019

  Հունվարի 28-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Արարատ քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ մասնակցել է Հայոց բանակի 27-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Շնորհավորելով հաղթանակած բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ՝ մարզի ղեկավարը զինվորներին ու սպայական անձնակազմին մաղթել է խաղաղ և անփորձանք ծառայություն, անկոտրում կամք ու կորով: Տոնական օրվա շրջանակներում Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հրավերով Արարատի մարզպետը նաև մասնակցել է Արենի համայնքի Ռինդ...

Արարատի մարզպետ  Գարիկ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 27.01.2019

Հարգելի հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ, որը յուրաքանչյուր հայ նշում է հպարտորեն ու արժանապատվությամբ: Տարբեր ժամանակաշրջաններում մեր առջև ծառացած փորձությունների դեմ մեկ բռունցք դարձած մեր ժողովուրդը միևնույն ժամանակ խաղաղասիրությամբ է դիմադրել ճակատագրի հարվածներին՝ շարունակելով արարել, ստեղծագործել ու ապրեցնել։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց կյանքն են դրել բանակի կայացմանն ու ապահովել մեր սահմանների անառիկությունը՝ մեր հերոս...

Հանրային քննարկում Շաղափ վարչական շրջանում

Հանրային քննարկում Շաղափ վարչական շրջանում 25.01.2019

Օրեր առաջ Արարատի մարզպետարան այցելած շաղափցիների կողմից բարձրացված մի շարք հարցերի հետքերով այսօր մարզպետ Գարիկ Սարգսյանը եղել է մարզի միակ խոշորացված համայնքի՝ Ուրցաձորի մեջ մտնող Շաղափ վարչական շրջանում։ Շաղափի բնակիչներն իրենց դժգոհությունն էին հայտնել խոշորացման իրողության և այլ երևույթների դեմ՝ շեշտելով, որ շաղափցին լիարժեք մասնակցություն չի ունենում տեղական ինքնակառավարմանը։ Մասնակցելով բարձրացված հարցերի լուծման համար Շաղափում այսօր հրավիրված հանրային քննարկմանը՝ մարզպետը...

Տեղեկացում 25.01.2019

Հունվարի 29-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Զորակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ: Հունվարի 29-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արարատի մարզի Մրգավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Հունվարի 29-ին, ժամը 14:30-ին, ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Հունվարի 30-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Քաղցրաշենի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:...

Կառուցվել է Դաշտաքարի մանկապարտեզը

Կառուցվել է Դաշտաքարի մանկապարտեզը 24.01.2019

2017թ. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) ֆինանսավորմամբ մեկնարկած Դաշտաքար համայնքի մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքներն արդեն իսկ ավարտին են հասցվել: 0.39 հա մակերեսի վրա կյանքի կոչվող և ժամանակակից պահանջներին համապատասխանող մանկապարտեզի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է   13,190.69 ԱՄՆ դոլար: Նորաոճ, գունավոր մետաղակղմինդրե ծածկույթով տանիքով կառույցը բաղկացած է նախասրահից, հանդերձարանից, տնօրենի սենյակից, 2 խմբի համար նախատեսված...

Նշվել է Պարույր Սևակի 95-ամյակը

Նշվել է Պարույր Սևակի 95-ամյակը 24.01.2019

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Զանգակատուն համայնք, որտեղ նշվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի 95-ամյակը: Մինչ բանաստեղծի ծննդավայր հասնելը Գարիկ Սարգսյանը ծաղիկներ է դրել բանաստեղծի` վթարի վայրում տեղադրված հուշակոթողին: Ավանդույթի համաձայն՝ պոետի ծննդավայրում գտնվող տուն-թանգարանում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթին ներկա են եղել նաև մարզպետարանի աշխատակիցներ, համայնքի ղեկավարներ, մտավորականներ, դպրոցականներ, ինչպես նաև Սևակի պոեզիայի սիրահարներ: Ողջունելով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23