Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերքում 22.03.2019

  « 1in.am » լրատվական կայքում   21.03.2019 թ ․-ին « Կարող է նույնիսկ երեք պարգևատրում լինի այս տարի. Արարատի մարզպետը պատրաստվում է կրկին պարգևատրել իրեն » վերտառությամբ հարցազրույց է հրապարակվել, որտեղ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշ խոսքեր խեղաթյուրված են։ Մեջբերում ենք հարցազրույցից մի հատված ․ « Ես փետրվար ամսին անցած տարի իմ ստացած պարգևատրման 105 տոկոսի չափով հատկացումներ եմ արել։ Անձամբ այցելել եմ...

Համապետական շաբաթօրյակ․ կոնտակտային հեռախոսահամարներ

Համապետական շաբաթօրյակ․ կոնտակտային հեռախոսահամարներ 22.03.2019

2019թ. մարտի 23-ին կազմակերպվելիք համապետական շաբաթօրյակի շրջանակներում Արարատի մարզի բոլոր համայնքներում կիրականացվեն մաքրման աշխատանքներ։    Իրականացվող  աշխատանքների վերաբերյալ հարցերով կարող եք դիմել միջոցառումների պատասխանատու անձանց՝ Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Լևոն Գրիգորյանին և ՀՀ Արարատի մարզպետի օգնական Տիգրան Շիրինյանին՝ 091 153700 և 093076888 հեռախոսահամարներով։ 

Տեղեկացում 21.03.2019

Մարտի 22-ին, ժամը 18-00-ին, Արևշատի համայնքապետարանում անցկացվելու է հերթական ավագանու նիստը: *************** Մարտի 25-ին, ժամը 18:00-ին, Տափերականի համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը *********** Մարտի 25-ին, ժամը 15:00-ին, Գոռավանի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու հերթական նիստը:  

Խորհրդակցություն՝ առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ

Խորհրդակցություն՝ առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ 21.03.2019

Արարատի մարզի բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած հերթական խորհրդակցությունը վարել է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը: Խոհրդակցությանը հրավիրված է եղել   « Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն »  ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ալթունյանը, ով շնորհակալություն է հայտնել հրավերի համար և համոզում, որ այսօրինակ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: Խոսելով մարդասիրական օգնության...

Բուրաստան համայնքը հյուրընկալել է շախմատիստներին

Բուրաստան համայնքը հյուրընկալել է շախմատիստներին 21.03.2019

6-16 տարեկան 40 շախմատիստներ մասնակցել են «Բուրաստանի համայնքապետի գավաթ» շախմատային մրցաշարին, որն անցկացվում էր երկրորդ անգամ՝ Բուրաստանի համայնքապետարանի և Շախմատի ֆեդերացիայի   շնորհիվ։ Մասնակիցները ներկայացնում էին Արարատի մարզի երեք տարածաշրջանները  և պայքարում էին լավագույն եռյակի մեջ ընդգրկվելու, ինչպես նաև երեք հատուկ մրցանակի (մինչև ութ լավագույն շախմատիստ, մինչև տասը տարեկան լավագույն շախմատիստ, լավագույն աղջիկ շախմատիստ) արժանանալու համար: Թեժ...

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն այցելելել են Արարատի մարզ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն այցելելել են Արարատի մարզ 21.03.2019

Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանն այսօր ընդունել է ԱՀԿ փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են Առողջապահության նախարարության և առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակներում: Հանդիպմանը ներկա է եղել նաև Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը: Այցի նպատակը առողջապահության ոլորտում մարդկային ներուժի պլանավորումն ու զարգացման համակարգի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:12:13