Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գարիկ Սարգսյանն այցելել է այրվածքներ ստացած երեխային, ծանոթացել նրանց հատկացված կացարանի պայմաններին

Գարիկ Սարգսյանն այցելել է այրվածքներ ստացած երեխային, ծանոթացել նրանց հատկացված կացարանի պայմաններին 25.03.2019

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի և մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի հետ այսօր այցելել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան: Մարզպետը տեղում ծանոթացել է երեխայի առողջական վիճակին: Կենտրոնի տնօրեն Վարդան...

Համապետական շաբաթօրյակն Արարատի մարզի համայնքներում

Համապետական շաբաթօրյակն Արարատի մարզի համայնքներում 23.03.2019

    Արարատի մարզում շարունակվում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները։

Արարատի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը

Արարատի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը 23.03.2019

Այսօր առավոտյան ժամը 9:00-ից Արարատի մարզում տրվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա շրջանակներում իրականացվող համապետական առաջին շաբաթօրյակի մեկնարկը: Շաբաթօրյակի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են Արարատի մարզի բոլոր գյուղական և քաղաքային համայնքները, ներգրավված են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր...

Արարատում շաբաթօրյակին մասնացել է ավելի քան 13 հազար քաղաքացի, փակվել է 5 աղբանոց

Արարատում շաբաթօրյակին մասնացել է ավելի քան 13 հազար քաղաքացի, փակվել է 5 աղբանոց 23.03.2019

Արարատի մարզի բոլոր համայնքներում այսօր ողջ օրն իրականացվել է համապետական շաբաթօրյակ։ Ավելի քան 13 հազար քաղաքացի այսօր դուրս է եկել փողոց՝ մաքրելով մարզի և համայնքի ճանապարհները, դպրոցների և մանկապարտեզների, հուշակոթողների, մշակութային տների հարակից տարածքները։ Համապետական մաքրության օրը մասնակից է եղել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ տիկնոջ հետ։ Մարզպետ Սարգսյանը նաև շրջել է մարզի մի շարք քաղաքներում և համայնքներում՝ ծանոթանալով անցկացվող աշխատանքներին: Վերջինս գյուղական և...

Հերքում 22.03.2019

  « 1in.am » լրատվական կայքում   21.03.2019 թ ․-ին « Կարող է նույնիսկ երեք պարգևատրում լինի այս տարի. Արարատի մարզպետը պատրաստվում է կրկին պարգևատրել իրեն » վերտառությամբ հարցազրույց է հրապարակվել, որտեղ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշ խոսքեր խեղաթյուրված են։ Մեջբերում ենք հարցազրույցից մի հատված ․ « Ես փետրվար ամսին անցած տարի իմ ստացած պարգևատրման 105 տոկոսի չափով հատկացումներ եմ արել։ Անձամբ այցելել եմ...

Համապետական շաբաթօրյակ․ կոնտակտային հեռախոսահամարներ

Համապետական շաբաթօրյակ․ կոնտակտային հեռախոսահամարներ 22.03.2019

2019թ. մարտի 23-ին կազմակերպվելիք համապետական շաբաթօրյակի շրջանակներում Արարատի մարզի բոլոր համայնքներում կիրականացվեն մաքրման աշխատանքներ։    Իրականացվող  աշխատանքների վերաբերյալ հարցերով կարող եք դիմել միջոցառումների պատասխանատու անձանց՝ Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Լևոն Գրիգորյանին և ՀՀ Արարատի մարզպետի օգնական Տիգրան Շիրինյանին՝ 091 153700 և 093076888 հեռախոսահամարներով։ 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15