Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր Թատրոնի միջազգայն օրն է

Այսօր Թատրոնի միջազգայն օրն է 27.03.2019

Մարտի 27-ին ամբողջ աշխարհում նշվող Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շնորհավորել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի մի քանի դերասանների։ Շեշտելով, որ հայ թատերական արվեստը սկիզբ է առել դեռևս մայրաքաղաք Արտաշատից և խոր արմատներ ունի՝ Գարիկ Սարգսյանը հույս է հայտնել, որ թատերական դարավոր ավանդույթները կպահպանվեն, զարթոնք կապրեն և կներկայանան նոր շնչով։ Թատերական արվեստի ներկայացուցիչները մարզպետի կողմից արժանացել են պատվոգրերի և...

Արարատում կայացել է Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված միջոցառում

Արարատում կայացել է Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված միջոցառում 27.03.2019

2019թ. մարտի 5֊ից հանրապետության տարբեր մարզերում անցկացվում են Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյա հոբելյանին ու հիշատակին նվիրված միջոցառումներ։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ներկա է եղել Արարատ գյուղական համայնքի թիվ 1 դպրոցում կազմակերպված ցերեկույթին։ Հայրենասիրական ոգով միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները ներկայացրել են Վազգեն Սարգսյան մարդուն, գրողին, հասարակական-քաղաքական գործչին, Սպարապետի անցած հերոսական ուղին, որը պիտի պատվով ու մեծագույն նվիրումով շարունակվի։...

Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել 26.03.2019

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Հերմինե Անդրեասյանի՝ պաշտոնից ազատման որոշման պարզաբանման մեջ,մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն Սարգսյան, խնդրում եմ այս դիմումի համաձայն ազատել ինձ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից և ստորև ներկայացնում եմ այդ որոշման պարզաբանումը։ Ես՝ Հերմինե Անդրեասյանս, մարտի 1-ին ընտրվել եմ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն` 7 կողմ և 1 ձեռնպահ ձայնով: Օրենքին համապատասխան...

Տեղեկացում 25.03.2019

Մարտի 27- ին , ժամը 18 : 00 - ին ,   տեղի կունենա   Արգավանդ համայնքի   ավագանու հերթական նիստ ը : **************** Մ արտի 28- ին , ժամը 15:00- ին , Բուրաստանի համայնքապետարանում անցկացվելու է ավագանու արտահերթ նիստը : **************** Մ արտի 29- ին , ժամը 10:00- ին , Նարեկի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու...

Հայտնի են սպորտլանդիայի մարզային փուլ անցած  թիմերը

Հայտնի են սպորտլանդիայի մարզային փուլ անցած թիմերը 25.03.2019

1-3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի մարզային փուլի ընթացքում օրեր անց հանդիպելու են տարածքային փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած Վանաշենի , Մարմարաշենի , Լանջազատի , Մրգավանի , Արարատի թիվ 4, թիվ 2, Մասիսի   թիվ 2 և թիվ 4, Արտաշատի   թիվ 2 դպրոցների թիմերը, որոնցից ուժեղագույնն էլ իրավունք է ստանալու մասնակցելու վճռորոշ՝ հանրապետական փուլին: Ի դեպ, անցյալ տարի Վանաշենի միջնակարգ...

Արարատի մարզպետն այցելել է հակակարկտային կայանքներ

Արարատի մարզպետն այցելել է հակակարկտային կայանքներ 25.03.2019

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն աշխատանքային շրջայց է կատարել Դալար, Շահումյան, Բերքանուշ համայնքների հակակարկտային կայանքներում: ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային հակակարկտային կայանի պետ Նարեկ Գալստյանի ուղեկցությամբ մարզի ղեկավարը ծանոթացել է կայանքներում ընթացող ապակոնսերվացման աշխատանքներին, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության և համայնքների ղեկավարների միջև կնքված շահագործման պայմանագրերի կատարման ընթացքին, որոնք ենթադրում են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 10:48:06