Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտ ամսվա եղանակային կանխատեսում

Մարտ ամսվա եղանակային կանխատեսում 01.03.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ Արարատի մարզում մարտին օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7...+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր, հնարավոր է, ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4...-60C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +18...+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -22...-240C, առավելագույնը՝ +25...+280C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման...

Մասիսում հայերն ու ֆրանսիացիները կտոնեն Բուն Բարեկենդանը

Մասիսում հայերն ու ֆրանսիացիները կտոնեն Բուն Բարեկենդանը 01.03.2019

Մարտի 3-ին Մասիսի Ֆրանկոֆոնիայի բուլվարում մեծ շուքով կնշվի Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության տոներից մեկը ՝ Հայաստանում Բուն Բարեկենդանը, Ֆրանսիայում՝ Mardi gras-ը: Միջոցառման նպատակն է ֆրանկոֆոնիան տարածել Մասիսում, ստեղծել մշակույթների երկխոսություն և միջմշակութային կապեր հաստատել հայերի և Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած ֆրանսիացիների միջև: «Բուն Բարեկենդան-Mardi gras» մշակույթների երկխոսություն տոնակատարության մեկնարկը կտրվի Մասիսի Սբ....

Մարզպետը ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառմանը

Մարզպետը ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառմանը 01.03.2019

Արտաշատի Հովհաննես Թումանյանի անունը կրող թիվ 2 միջնակարգ դպրոցում այսօր տիրում էր Ամենայն հայոց բանաստեղծի շունչը: Նրա 150-ամյակին նվիրված համադպրոցական միջոցառմանը ներկա էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, մարզպետարանի Կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը, ինչպես նաև Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը: Թումանյանական հերոսների կերպարներով աշակերտներն աղ ու հացով դիմավորեցին մարզպետին ու մյուս ներկաներին, ներսում անակնկալներով լի միջոցառում էր սպասվում: Դպրոցի ավելի քան 300 մեծ ու...

Կառավարությունը կսուբսիդավորի ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները

Կառավարությունը կսուբսիդավորի ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները 28.02.2019

Կառավարության այսօրվա նիստին որոշվեց բարելավել պտուղ-բանջարեղենի, խաղողի և կաթ վերամշակող տնտեսվարողներին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մատչելիության մակարդակը: Ծրագրի շրջանակում տրամադրվում են առավելագույնը տարեկան մինչև 12 տոկոս անվանական տոկոսադրույքով, որի տարեկան մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը սուբսիդավորվում է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս: Յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի...

Արարատի մարզում մեկնարկել է ՀԵՊ առարկայի ուսուցիչների մասնակցությամբ անցկացվող երկամսյա սեմինար

Արարատի մարզում մեկնարկել է ՀԵՊ առարկայի ուսուցիչների մասնակցությամբ անցկացվող երկամսյա սեմինար 27.02.2019

Փետրվարի 14-ին Արարատի մարզի երեք տարածաշրջաններում մեկնարկել է սեմինար՝ ՀԵՊ առարկայի ուսուցիչների մասնակցությամբ: Սեմինարն անցկացվում է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության և Արարատի մարզի հոգևոր տեսչության համագործակցությամբ: Երկամսյա հանդիպումների նպատակը ուսուցիչների աստվածաշնչագիտական գիտելիքների բարելավելումն ու նրանց նոր մեթոդներին հաղորդակից դարձնելն է, ինչը հնարավորություն կընձեռնի ապահովել ավելի դիտարժան,...

Մասիսում տեղի է ունեցել Արարատի մարզի շախմատի պատանեկան առաջնության փակման արարողությունը

Մասիսում տեղի է ունեցել Արարատի մարզի շախմատի պատանեկան առաջնության փակման արարողությունը 26.02.2019

Փետրվարի 24-ին Մասիսի Երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել Արարատի մարզի շախմատի պատանեկան առաջնության փակման արարողությունը: Մասիսի Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Առաքելյանն ու Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը շնորհակալություն են հայտնել ծնողներին և երեխաներին մրցաշարի մասնակցության համար: Երևանի ֆեդերացիայի փոխնախագահը նաև նշել է, որ իրենք պատրաստ են աջակցել, որպեսզի այս մրցաշարը ավանդույթ դառնա և ամեն տարի իրականացվի:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32