Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տափերականում կյանքի է կոչվել հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը

Տափերականում կյանքի է կոչվել հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը 28.10.2019

Տափերականում վերջերս ավարտվել են համայնքը սնող ոռոգման մայր ջրագծի կառուցապատման ծրագրով իրականացվող աշխատանքները: Ծրագիրն արժեցել է 58 մլն դրամ, կյանքի է կոչվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից և համայնքի համաֆինանսավորմամբ՝ 90/10 տոկոս հարաբերակցությամբ: Ընդհանուր առմամբ՝ անց է կացվել 3622 մ երկարությամբ ձգվող 160 մմ-ոց և 5455 մ երկարությամբ՝ 125 մմ-ոց խողովակաշար:

Արարատի մարզում ճանապարհաշինական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են

Արարատի մարզում ճանապարհաշինական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են 23.10.2019

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում վերականգնվում է Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ9 2.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից տեղեկանում ենք, որ ներկա պահին կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են խողովակների տեղադրման‚ հենապատերի կառուցման‚ կամրջի անցման վերանորոգման‚ պաշտպանիչ շե րտի ամրանավորված բետոնի կառուցման աշխատանքներ։...

Բարձրաշենում այգի է կառուցվում

Բարձրաշենում այգի է կառուցվում 21.10.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Բարձրաշեն համայնքում կառուցվում է այգի: Համայնքի բնակիչների՝ տարիների ցանկությունն առաջիկա ամիսներին կիրականացվի: Բարձրաշենը կունենա լուսավոր, բարեկարգ ու կանաչապատ զբոսայգի՝ երեխաների համար նախատեսված խաղահրապարակով և ճեմուղով: Ծրագրի ընդհանուր արժեքը 18 միլիոն 316 հազար ՀՀ դրամ է, որից 30%-ը հատկացնում է Կառավարությունը, 70 %-ը՝ համայնքը:

Երևան-Երասխ միջպետական ճանապարհահատվածի Բերքանուշ համայնքի հատվածում կկառուցվի վերգետնյա կամուրջ

Երևան-Երասխ միջպետական ճանապարհահատվածի Բերքանուշ համայնքի հատվածում կկառուցվի վերգետնյա կամուրջ 21.10.2019

Հուրախություն բոլորի՝ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով մի շարք բնակիչների՝ մեզ հասցեագրված դիմում-խնդրանքները, Երևան-Երասխ միջպետական ճանապարհահատվածի Բերքանուշ համայնքի հատվածում կկառուցվի կենսական նշանակություն ունեցող վերգետնյա կամուրջ: Այն կկապի մայրուղու երկայնքով գտնվող Մրգավան, Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան համայնքների բնակավայրերն ու գյուղացիների մշակովի հողատարածքները: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջիկայում կհայտարարի վերգետնյա...

Մասիսում բազմաֆունկցիոնալ խաղադաշտ է կառուցվում

Մասիսում բազմաֆունկցիոնալ խաղադաշտ է կառուցվում 21.10.2019

Մասիսի համայնքային բյուջեից 8 մլն 520.000 դրամ է տրամադրվել բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցման համար: Արդեն իսկ մեկնարկած ծրագիրն իրագործվում է Նոր թաղամասի 13 շենքի բակում: Համայնքապետարանից տեղեկացնում են՝ աշխատանքները ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ:

Արարատի մարզերում կիրականացվի «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում» ծրագիրը

Արարատի մարզերում կիրականացվի «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում» ծրագիրը 18.10.2019

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով ֆինանսական համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, որով ԶՖԳ-ն Կառավարությանն է հատկացնում 10 մլն եվրո դրամաշնորհ: Այն ուղղված է դեպի Արարատի և Արմավիրի մարզեր, որոնք, ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք, հնարավորություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման համար նշանակալի լծակներ բերելու:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-26 19:03:21