Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը ներկա է եղել Նարեկում հուշակոթողի բացման և Սուրբ Նահատականց մատուռի օծման հանդիսավոր արարողությանը

Մարզպետը ներկա է եղել Նարեկում հուշակոթողի բացման և Սուրբ Նահատականց մատուռի օծման հանդիսավոր արարողությանը 18.10.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ներկա է եղել Նարեկ համայնքում Երկրապահ կամավորների միության Արտաշատի տարածաշրջանային կառույցի կողմից Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման և Սուրբ Նահատականց մատուռի օծման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԵԿՄ վարչության փոխնախագահ Մանվել Եղիազարյանը, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը և ԵՄԿ վարչության այլ անդամներ: Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Գարիկ Սարգս յանը...

Գարիկ Սարգսյանը շրջել է համայնքներում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

Գարիկ Սարգսյանը շրջել է համայնքներում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին 17.10.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանի և Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետների հետ շրջել է մարզի Մասիս քաղաքում և Նիզամի համայնքում, ուր 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են տարբեր աշխատանքներ: Մասիս համայնքում այդ ծրագրերով իրականացվում են՝ . Թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգում, . Համայնքի 5-ից 10-րդ փողոցների, Արարատյան փողոցի մի հատվածի լուսավորության ցանցի կառուցում՝ ԼԵԴ լուսատուներով . 5-րդ, 6-րդ, 7-րդ...

Արտաշատում մաքրել են չնախատեսված վայրերում թափված շինարարական աղբը

Արտաշատում մաքրել են չնախատեսված վայրերում թափված շինարարական աղբը 17.10.2019

Արտաշատի համայնքապետարանից տեղեկացնում են, որ միջոցներ են ձեռնարկել և ողջ քաղաքում հատուկ տեխնիկայի օգնությամբ հավաքվել ու տեղափոխվել է թափված շինարարական աղբը։ Համայնքապետարանը Մմիաժամանակ մեկ անգամ ևս կոչ է անում՝ չլցնել շինաղբը կենցաղային աղբի համար նախատեսված արկղերում կամ դրանց շուրջը և ցանկացած այլ վայրում, որտեղ օրենքով արգելվում է։

Արարատի մարզի թիմը բարձր դասարանցիների սպարտակիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիր է դարձել

Արարատի մարզի թիմը բարձր դասարանցիների սպարտակիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիր է դարձել 16.10.2019

«ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հնգամարտ մրցաձևում արարատցիները զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: Արարատի մարզի հավաքական թիմը կազմավորվել է մարզային փուլի ընթացքում հաջողություններ գրանցած բարձր դասարանների ակտիվ աշակերտներից, ընդ որում միջոցառմանն ակտիվ մասնակցություն են ունեցել հատկապես Արտաշատի ավագ, Նոյակերտի, Շահումյանի միջնակարգ դպրոցները: Թիմային հաշվարկից...

Ասֆալտապատման աշխատանքներ Նիզամի համայնքում

Ասֆալտապատման աշխատանքներ Նիզամի համայնքում 16.10.2019

Ասֆալտապատվում է Նիզամի համայնքի կենտրոնական փողոցի մի հատվածը: 500 մետր երկարությամբ, 70.4 մետր լայնությամբ ճանապարհահատվածի բարեկարգման աշխատանքները մեկնարկել են շաբաթներ առաջ՝ սուբվենցիոն ծրագրով: 28 մլն արժողությամբ ծրագրի 45%-ը հատկացվել է պետական բյուջեից, 55% -ը՝ համայնքային:  

Արարատի մարզպետը մասնակցել է նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությանը

Արարատի մարզպետը մասնակցել է նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությանը 15.10.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կայացած երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ու վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Խորհրդակցության օրակարգի շրջանակներում մարզպետներին է ներակայացվել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով մարզերում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-26 19:03:21