Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում 20.05.2019

Մայիսի 21-ին, ժամը 15:30-ին, Վեդու համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին,  տեղի կունենա Մասիս քաղաքի ավագանու  հերթական նիստը: Մայիսի 24-ին, ժամը 15:00-ին, տեղի կունենա Երասխ համայնքի ավագանու հերթական նիստը: Մայիսի 24-ին, ժամը 15:00-ին , Գոռավանի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու հերթական նիստը: Մայիսի 24-ին, ժամը 17:00-ին, Արարատ քաղաքի մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի կունենա Արարատ...

Տափերական համայնքում իրականացվում են խմելու ջրագծի անցկացման աշխատանքներ

Տափերական համայնքում իրականացվում են խմելու ջրագծի անցկացման աշխատանքներ 20.05.2019

Հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրով Արարատի մարզի Տափերական համայնքում այս պահին իրականացվում են խմելու ջրագծի անցկացման աշխատանքներ: 160 միլիմետր տրամագծով ջրագծի անցկացման համար հատկացվել է 58 միլիոն ՀՀ դրամ, որից 5 միլիոնը՝ համայնքի համաֆինանսավորմամբ: Ջրագծի մյուս հատվածի անցկացման աշխատանքներն իրականացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը: Աշխատանքները մեկնարկել են այսօրվանից։ Տափերականի համայնքապետ Միհրան Մանասերյանը նշում է՝ վաղուց էին սպասում ջրագծի անցկացմանը:...

Վերապատրաստում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար

Վերապատրաստում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար 20.05.2019

  (Ուսուցման Ազգային Հիմնադրամ, երաշխավորված ՀՀ ԿԳՆ 02.05.2019թ. N 435-Ա/2 հրամանով) Ուսուցման Ազգային Հիմնադրամը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն...

Գրական ցերեկույթ՝ նվիրված եզդի բանաստեղ Օրդիխանե Լազգիին

Գրական ցերեկույթ՝ նվիրված եզդի բանաստեղ Օրդիխանե Լազգիին 15.05.2019

ՀՀ Արարատի մարզի Արալեզ համայնքի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել գրական միջոցառում՝ նվիրված եզդի բանաստեղծ Օրդիխանե Լազգիին ու նրա ստեղծագործություններին: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի ուսուցչուհի Հաջե Բաքոյանը՝ եզդի և հայ աշակերտների մասնակցությամբ: Տիկին Բաքոյանը հայերեն և եզդիերեն ներկայացրել է Օրդիխանե Լազգիի համառոտ կենսագրությունը՝ անդրադառնալով նաև նրա գրական ժառանգությանը: Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ...

Նորարար գյուղատնտեսություն՝ սեփական ձեռքերով. ֆերմերը Սիփանիկում ինքնաշեն ջերմոց է կառուցել

Նորարար գյուղատնտեսություն՝ սեփական ձեռքերով. ֆերմերը Սիփանիկում ինքնաշեն ջերմոց է կառուցել 15.05.2019

 Ռուսաստանում գյուղատնտեսական կրթություն ստացած Արտակ Ղարանլղցյանը մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան, Արարատի մարզի Սիփանիկ գյուղում հողատարածք գնել և սկսել է զբաղվել ջերմոցաշինությամբ: Ամեն ինչ իր ձեռքերով է ստեղծել՝ ինքնաշեն ջեռուցման, խոնավեցման համակարգ, անգամ վնասատուներին որսացող սարքավորում և էկոլոգիապես մաքուր, ցածր ինքնարժեք ունեցող, սակայն մեծ պահանջարկ վայելող գյուղմթերք է արտադրում։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկանում ենք, որ այդ նորարարություններին...

Գարիկ Սարգսյանն ընդունել է 5-ամյա ռեկորդակիր Ալեքսան Խաչատրյանին

Գարիկ Սարգսյանն ընդունել է 5-ամյա ռեկորդակիր Ալեքսան Խաչատրյանին 14.05.2019

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է մարտական կարատեի ազգային ֆեդերացիայի 5-ամյա սան, Սայաթ-Նովա համայնքի բնակիչ Ալեքսան Խաչատրյանին, որը վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետության ռեկորդներ է սահանել․ 1155 անգամ կատարել է կքանիստ վարժությունը` 36 րոպե ժամանակահատվածում, Արագած լեռան հյուսիսային գագաթին (4090 մ․) կատարել է կքանիստ վարժությունը 43 անգամ` 1 րոպե ժամանակահատվածում, մեջքին պառկած, ձեռքերը ծոծրակին արտակորում առաջ վարժությունը կատարել է 111 անգամ` 7 րոպե 33 վայրկյան...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:33:49