Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետարանում նոր կորոնավիրուսային վարակի թեմայով խորհրդակցություն է հրավիրվել

Արարատի մարզպետարանում նոր կորոնավիրուսային վարակի թեմայով խորհրդակցություն է հրավիրվել 03.03.2020

Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի գլխավորությամբ մարզպետարանում անցկացվել է խորհրդակցություն՝ պայմանավորված ամբողջ աշխարհում տարածվող նոր կորոնավիրուսային վարակով: Մարզի բժշկական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր: Հանձնարարականներ են տրվել Առողջապահության նախարարի 2020թ հունվարի...

Մասիսում կայացել է Արարատի մարզի շախմատի պատանեկան թիմային մրցաշարը

Մասիսում կայացել է Արարատի մարզի շախմատի պատանեկան թիմային մրցաշարը 02.03.2020

Մասիսի զարգացման հիմնադրամի, ​AthleteSportClub մարզական ակումբի, Հայաստանի շախմատի ակադեմիայի և Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից անցկացվել է Արարատի մարզի շախմատի պատանեկան թիմային մրցաշարը: « Մասիս տեղեկատու »  կայքը տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցել են Մասիսի, Արտաշատի, Վեդու, Արարատ քաղաքի և Արարատ գյուղի Հայաստանի շախմատի ակադեմիայի մասնաճյուղերի սաները (40 շախմատիստ)։ Մրցաշարի փակմանը ներկա են եղել Շախմատի ֆեդերացիայի Արարատի մարզի պատասխանատու...

Կստեղծվի սոցիալական  շտապ օգնության համակարգ

Կստեղծվի սոցիալական շտապ օգնության համակարգ 02.03.2020

Սոցիալական ծառայությունների որակի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է սոցիալական շտապ օգնության համակարգի (այդ թվում՝ մթերային բանկի) ձևավորում: Համակարգի ձևավորումը թույլ կտա արտակարգ՝ կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակներում հայտնված, անհետաձգելի օգնության կարիք ունեցող անձանց (ընտանիքներին) սոցիալական խնդիրների լուծման հարցում արագ արձագանքել: Վերոնշյալ ծրագրի տեղայնացման նպատակով Արարատի...

Տեղեկացում 02.03.2020

Մարտի 2-ին, ժամը 12:00-ին, Արևշատի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Մարտի 3-ին, ժամը 15:00-ին, Լուսառատի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Մարտի 9-ին, ժամը 16:00-ին, Ոստանի  համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը:

Մեկնարկում է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը

Մեկնարկում է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը 28.02.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն մեկնարկում է 2020 թվականի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը: Արդեն մեկնարկել է հայտերի հավաքագրման գործընթացը: Մարզային փուլին մասնակցելու համար ընտանիքները պետք է հայտերը ներկայացնեն մարզպետարան մինչև ս/թ հունիսի մեկը: Մրցույթի մարզային ընտրական փուլն անցկացվելու է հունիսին: Հիշեցնենք, որ անցած՝ 2019 թվականին, «Լավագույն մարզական ընտանիք»...

Ֆորում՝ «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով

Ֆորում՝ «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով 28.02.2020

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ, այսօր Արարատի մարզում կազմակերպել էր «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով ֆորում, որին մասնակցում էին Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը, ավագանիներում ներգրավված կին անդամներ, ոլորտային նախարարությունների և այլ պետական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-26 19:03:21