Նորություններ

ԿԳՄՍՆ-ն գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջ 19.03.2020
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար ԿԳՄՍՆ-ն գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջ՝ heravar.armedu.am : Հարթակում տեղադրված են մի շարք առցանց ռեսուրսներ և գործիքներ, որոնք առաջիկայում անընդհատ թարմացվելու են: Որպեսզի այս ժամանակահատվածում ձեր երեխան իր ժամանակն արդյունավետ անցկացնի, նա կ արող է վերոնշյալ էջում՝...

Կանխարգելիչ միջոցառումներ՝ Արտաշատում 19.03.2020
Կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակներում Արտաշատ համայնքում իրականացվում են համապատասխան աշխատանքներ: Համայնքապետարանից տեղեկացնում են, որ համայնքի ղեկավարի որոշմամբ՝ ստեղծվել է արտակարգ իրավիճակներին արձագանքող մասնագիտական թիմ, իրականացվել են իրազեկման և կանխարգելիչ մի շարք գործողություններ: Արտաշատի փողոցներում կատարվող քլորաջրով մաքրման աշխատանքներին զուգահեռ՝ այսօրվանից ախտահանման աշխատանքներ են մեկնարկել նաև բազմաբնակարան շենքերի տարածքներում....

Հայտարարություն 19.03.2020
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` Արարատի մարզպետարանը հավաքագրում է կամավորների՝ պարենային և ոչ պարենային ապրանքները տեսակավորելու, սոցիալապես խոցելի խմբերին բաժանելու համար: Մինչև 60 տարեկան հետաքրքրված անձինք կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077864307՝ նշելով ձեր անունը, ազգանունն ու այլ մանրամասներ: Նշենք, որ քաղաքացիները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր:

Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում գործում են շուրջօրյա հասանելի հեռախոսահամարներ 18.03.2020
Նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված` Արարատի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից - 16:00-ն ընկած ժամանակահատվածում: Հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով: Եվ այսպես՝ մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շուրջօրյա հասանելի հեռախոսահամարներն են՝ ✅...

Հանրային հեռուստաընկերության եթերով կլինեն հեռավար տեսադասեր 18.03.2020
Ամեն օր Հանրային հեռուստաընկերության եթերով ժամը 08:30-ից կլինեն հեռավար տեսադասեր: «Ամբողջ օրը՝ 24 ժամվա ընթացքում, մենք ունենալու ենք նման դասընթացներ: Այժմ արդեն ընթանում են ձայնագրություններ, հավաքում ենք ուսուցիչներ, որոնք դասեր կկարդան, և դրանք կմատուցվեն աշակերտներին: Ունենալու ենք նաև յութուբյան ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը, և այդ ալիքի այցելությունների թրաֆիկը «Յուքոմ» ընկերության հաճախորդների համար լինելու է անվճար։ Բուհերի հարցում խնդիր չի...

Մարզում ուղևորափոխադրում իրականացնող մեքենաներն ախտահանվում են 17.03.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարությամբ՝ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում դեռևս ուրբաթ օրվանից հատուկ նյութերով ախտահանվում են մարզում ուղևորափոխադրում իրականացնող մեքենաները։ Աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Մարզային կառույցներում ևս առավել ուժեղացվել են կանխարգելիչ միջոցառումները: Հիշեցնենք, որ մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից մինչեւ ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն։...


