Նորություններ

Մարզում կա կորոնավիրուսով հաստատված 1069 վարակակիր 08.06.2020
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 1069 է, որոնցից 432-ը՝ առողջացած, 15-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 622 քաղաքացի:

Արարատի մարզի համայնքների ներկայացրած ևս 10 սուբվենցիոն ծրագրեր են հաստատվել 04.06.2020
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 22-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Արարատի մարզի հետևյալ համայնքների ներկայացրած ծրագրային հայտերը. Վերին Արտաշատ համայնքի «Իսահակյան և մասնակի` Սունդուկյան, Թամանյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» Գետափնյա համայնքի «Կենտրոնական ճանապարհի մայթի կառուցում» Երասխ համայնքի «Րաֆֆու փողոցի ասֆալտապատում» և...

Լանջազատ համայնքում գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ 04.06.2020
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել Արարատի մարզի Լանջազատ համայնքի ներկայացրած սուբվենցիոն հայտը: Լանջազատ համայնքի Զ.Անդրանիկ, Ե.Չարենց և Ծ.Իսակով փողոցների գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ: Հայտերի բացումը տեղի կունենա Արարատի մարզ, գյուղ Լանջազատ, Մ.Մաշտոցի փողոց թիվ 65 հասցեում, 2020թ. հունիսի 11-ին, ժամը 11:00-ին։

Այգեզարդ համայնքի զբոսայգու բարեկարգման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ 04.06.2020
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել Արարատի մարզի Այգեզարդ համայնքի ներկայացրած սուբվենցիոն հայտը: Այգեզարդ համայնքի զբոսայգու բարեկարգման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ: Հայտերի բացումը տեղի կունենա Արարատի մարզ գ. Այգեզարդ, Իսահակյան փողոց թիվ 12 հասցեում, 2020թ.-ի հունիսի 11-ին, ժամը 14:30-ին։

Նոր Կյանք համայնքում ոռոգման ցանցի կառուցման աշխատանքների համար հայտարարվել է մրցույթ 02.06.2020
2020 թվականին Արարատի մարզի թվով 70 համայնքներից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաստատմանն է ներկայացվել շուրջ 112 սուբվենցիոն հայտ՝ 4. 399. 577,0 ՀՀ դրամ արժեքով: Հաստատված հայտերից Նոր Կյանք համայնքում ոռոգման ցանցի կառուցման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ: Հայտերի բացումը տեղի կունենա Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում, Մամիկոնյան փողոց թիվ 1 հասցեում, 2020 թվականի հունիսի 3-ին, ժամը 10։00-ին։

Հաշվետվություն 01.06.2020
Ներկայացնում ենք տեղեկատվություն՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարզում արված նվիրատվության վերաբերյալ։ Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով հարավկորեացի բարերար Չոնսուն Փակի կողմից Արտաշատ համայնքի 500 բնակչի բաժանվել են սննդի փաթեթներ: Փաթեթներում եղել է՝ 10 կգ ալյուր, 5 կգ մակարոն, 700գ ձեթ, 5 կգ շաքարավազ:


