Նորություններ

Մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկայացրել է Արարատի մարզի 2019 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը 10.06.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ներկայացրել է Արարատի մարզի բյուջե-2019-ի կատարողական հաշվետվությունը ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Տեսանյութ
Տեղեկացում 09.06.2020
Հունիսի 11-ին, ժամը 11:00-ին, Հայանիստի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Հունիսի 17-ին, ժամը 16:00-ին, Սայաթ-Նովայի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, կկայանա Վեդի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հունիսի 24-ին, ժամը 10:00-ին,Դարբնիկի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը:

Նոյակերտ համայնքում գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ 08.06.2020
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել Արարատի մարզի Նոյակերտ համայնքի ներկայացրած սուբվենցիոն հայտը: Նոյակերտ համայնքի փողոցների գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ: Հայտերի բացումը տեղի կունենա Արարատի մարզ, գյուղ Նոյակերտ, Տիգրան Մեծի փողոց թիվ 8 հասցեում, 2020 թվականի հունիսի 15-ին, ժամը 15։00-ին։

Արարատի մարզպետը հանդիպել է «Համակարգային կոոպերատիվ տեխնոլոգիաների ինստիտուտի» տնօրենի հետ 08.06.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է «Համակարգային կոոպերատիվ տեխնոլոգիաների ինստիտուտի» տնօրեն Հրայր Հակոբյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է համակարգային տեխնոլոգիաներ, գյուղատնտեսական կոոպերատիվ գյուղհամալիր հիմնելու hնարավորությունները Արարատի մարզում: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ներդրողներին՝ փոքր ներդրումներով մասնակցել երկրի բարեկեցության ապահովմանը և ստանալ շահույթ: Ծրագիրն ուղղված է լինելու գյուղական ընտանիքների բարեկեցության բարձրացմանը։...

Ջրաշեն համայնքում սկսվել են ասֆալտապատման աշխատանքներ 08.06.2020
Արարատի մարզի Ջրաշեն համայնքում՝ սուբվենցիոն ծրագրային հայտի շրջանակներում, արդեն սկսվել են Ս. Քոլոզյան փողոցի 775 մ հատվածի ասֆալտապատման աշխատանքները:

Նարեկում իրականացվում են խմելու ջրագծի և արտաքին կոյուղագծի կառուցման աշխատանքներ 08.06.2020
Արարատի մարզի Նարեկ համայնքում՝ սուբվենցիոն ծրագրային հայտի շրջանակներում, արդեն սկսվել են խմելու ջրագծի և արտաքին կոյուղագծի կառուցման աշխատանքները:


