Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ազատավանում վթարային ջրագծերը փոխարինվել են նորով

Ազատավանում վթարային ջրագծերը փոխարինվել են նորով 05.12.2019

Արարատի մարզի Ազատավան գյուղի Կամոյի փողոցում վթարային ջրագծերը փոխարինվել են նորով: Խնդիրը լուծվել է համայնքի և «Վեոլիա Ջուր» ընկերության համատեղ ջանքերով: Համայնքապետարանը հատկացրել է 450 մետր պոլիէթիլենային խողովակ, իսկ «Վեոլիա Ջուր»-ը՝ մասնագետներ ու տեխնիկա: Բացի այդ, ընկերության կողմից սահմանազատման կետում վերատեղադրվել է 25 հատ ջրաչափ, որից 10-ի համար կառուցվել են նոր դիտահորեր։ 

«Պատվաստումները կյանքեր են փրկում» թեմայով հանդիպում-քննարկում՝ Արարատի մարզպետարանում

«Պատվաստումները կյանքեր են փրկում» թեմայով հանդիպում-քննարկում՝ Արարատի մարզպետարանում 04.12.2019

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն /ՀՎԿԱԿ/ Արարատ մասնաճյուղի և Արարատի մարզպետարանի առողջապահության վարչության նախաձեռնությամբ օրերս մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների, մանկաբույժների և ընտանեկան բժիշկների մասնակցությամբ տեղի է ունեցել «Պատվաստումները կյանքեր են փրկում» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցել է նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գ.Սահակյանը: Հանդիպման ընթացքում ՀՎԿԱԿ Արարատ մասնաճյուղի տնօրենի տեղակալ...

Մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն

Մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն 04.12.2019

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանի, մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցների հետ այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Այստեղ մարզպետը ներկա է եղել մանկատան սաների կողմից կազմակերպված ցերեկույթին: Իր խոսքում վերջինս շեշտել է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության լիիրավ անդամ են...

Հայ-ռուսական բարեկամությանը նվիրված միջոցառում՝ Ավշարի միջնակարգ դպրոցում

Հայ-ռուսական բարեկամությանը նվիրված միջոցառում՝ Ավշարի միջնակարգ դպրոցում 04.12.2019

Ավշարի միջնակարգ դպրոցում օրերս տեղի է ունեցել հայ-ռուսական բարեկամությանը նվիրված միջոցառում, որին մասնակցել են Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Սվետլանա Կոսինչիկովան և այլ հյուրեր: Միջոցառմանը դպրոցի երեխաներն իրենց ելույթներում ներկայացրել են հայ-ռուսական մշակույթը, պատմությունն ու խոհանոցը:  «Մարզում գործում է 112 դպրոց, որոնցից 25-ում ուսուցանում են ֆրանսերեն, 10-ում՝...

Վարպետաց դաս և համերգ՝ Արտաշատի երաժշտական դպրոցում

Վարպետաց դաս և համերգ՝ Արտաշատի երաժշտական դպրոցում 03.12.2019

«Տաղանդավոր երիտասարդների զարգացման» հիմնադրամը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ննախարարությա, ՀՀ Արարատի մարզպետարանի և Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի հետ համատեղ ներկայացնում է «Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը Արարատի մարզում»։ Ծրագրի նպատակն է ամուր հիմքեր ստեղծել օպերային կատարողական արվեստի լավագույն ավանդույթների...

Արարատի մարզպետը շրջայց է կատարել Արտաշատում գտնվող մթերքի վերամշակման նորաբաց գործարանում

Արարատի մարզպետը շրջայց է կատարել Արտաշատում գտնվող մթերքի վերամշակման նորաբաց գործարանում 03.12.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է Արտաշատ քաղաքում գտնվող նորաբաց «Արտ պրոդուկտ» պտուղ-բանջարեղենի վերամշակման մինի գործարան։ Մարզպետը շրջել է արտադրամասում, ծանոթացել գործարանի պայմաններին, մթերքի վերամշակման գործընթացին և առաջիկա ծրագրերին։ Գործարանի շինարարական աշխատանքները սկսվել են 2018 թվականին: Այն, թեև առայժմ փոքր ծավալներով, գործում է նոյեմբերի 5-ից։ Մարզպետը կարևորել է վերամշակման գործարանների գոյությունը մարզում՝ շեշտելով, որ պատրաստ է ցուցաբերել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31