Նորություններ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին 25.05.2020
Սիրելի շրջանավարտներ Ի սրտե շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Ցավոք, այս տարի՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի համավարակով, հնարավոր չի լինի ձեզ շնորհավորել՝ զանգվածային միջոցառումներ անցկացնելով: Սակայն այս ամենը ձեզ չպետք է վհատեցնի: Այս ամենից ինչպես դուք, այնպես էլ մենք բոլորս, պետք է ամրացած դուրս գանք՝ համատեղ պայքարելով համավարակի տարածման դեմ: Ձեզ համար այսօրվանից կյանքի նոր փուլ է սկսվում և այդ փուլ դուք պետք է մտնեք վստահ, անտրտունջ և նոր գիտելիքներ...
Տեղեկացում 23.05.2020
Հունիսի 1-ին, ժամը 15:00-ին, Լուսառատի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հունիսի 1-ին, ժամը 16:00-ին, Ոստանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հունիսի 2-ին, ժամը 11:00-ին, Մասիսի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հունիսի 2-ին, ժամը 11:00-ին, Ուրցաձորի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական...

Մարզում կա կորոնավիրուսով հաստատված 552 վարակակիր 22.05.2020
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 552 է, որոնցից 213-ը՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 331 քաղաքացի:

Մարզի 13 համայնքներում կկառուցվեն ֆուտբոլային խաղադաշտեր 21.05.2020
Արարատի մարզի 13 համայնքներում «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի և համայնքների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Արարատի մարզպետարանի աջակցությամբ, մարզի 13 համայնքներում կկառուցվեն միջազգային չափանիշներին համապատասխան արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր: Խաղադաշտերը կկառուցվեն դպրոցամերձ տարածքներում կամ համայնքների կողմից հատկացված համապատասխան վայրերում: Կառուցվող խաղադաշտերի համար ընտրվել են հետևյալ համայքները՝ ✅ Այնթապ (դպրոց) ✅ Լուսառատ (դպրոց) ✅...

Նարեկ համայնքում կիրականացվեն խմելու ջրագծի և արտաքին կոյուղագծի կառուցման աշխատանքներ 21.05.2020
Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արարատի մարզի Նարեկ համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտը: Նարեկ համայնքի խմելու ջրագծի և արտաքին կոյուղագծի կառուցման աշխատանքները շուտով կսկսվեն: Աշխատանքների համար հայտարարված մրցույթն ավարտվել է, կապալառու ընկերությունը «ՎԱԼ-ԿԱՐ» ՍՊԸ-ն է: Ծրագրի արժեքը կազմում է 6 484 000 ՀՀ դրամ:

Վարդաշեն համայնքում ոռոգման ցանց կկառուցվի 21.05.2020
Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արարատի մարզի Վարդաշեն համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտը: Վարդաշեն համայնքի ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները շուտով կսկսվեն: Ոռոգման ցանցի կառուցման համար հայտարարված մրցույթն ավարտվել է, կապալառու ընկերությունը «ԷՐԳԻՐ» ԲԲԸ-ն է: Ծրագրի արժեքը կազմում է 24 150 000 ՀՀ դրամ:


