Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այգեզարդում ավարտվել են փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Այգեզարդում ավարտվել են փողոցների ասֆալտապատման աշխատանքները 21.04.2020

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Այգեզարդ համայնքում ավարտվել են ասֆալտապատման աշխատանքները (2.1 կմ)։ Համայնքի փողոցները հիմնանորոգվել են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։ Նշենք, որ այս պահին ընթացքի մեջ է Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ) ճանապարհահատվածի ասֆալտապատումը, որը նույնպես շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների ընթացքում։ Այս տարի...

Վերջին տվյալներով՝ մարզում 233 վարակակիր կա

Վերջին տվյալներով՝ մարզում 233 վարակակիր կա 21.04.2020

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է։ Առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։    Մնացեք տանը Սահմանափակեք շփումները Հետևեք անձնական հիգիենային Առողջ եղեք

Մարզպետն ու ՏԿԵ նախարարը հետևել են Վեդու ջրամբարի և գյուղմթերքի շուկայի կառուցման աշխատանքներին

Մարզպետն ու ՏԿԵ նախարարը հետևել են Վեդու ջրամբարի և գյուղմթերքի շուկայի կառուցման աշխատանքներին 20.04.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 18-ին այցելել է Արարատի մարզ՝ հետևելու Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախարարին ուղեկցել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանը, ջրային ոլորտի պատասխանատու աշխատակիցներ։ Ջրամբարի շինաշխատանքները վերսկսվել են ապրիլի 13-ից՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով...

Մարզում կորոնավիրուսով 210 վարակակիր կա, 61՝ առողջացած, 4՝ մահ

Մարզում կորոնավիրուսով 210 վարակակիր կա, 61՝ առողջացած, 4՝ մահ 16.04.2020

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահված 4 դեպք։ Նորից ու նորից հորդորում և խնդրում ենք լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը։     

Տեղեկացում 16.04.2020

Ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին,Սիփանիկի  համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:  *** Ապրիլի 21-ին, ժամը 11:00-ին, Մասիսի քաղաքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:  Նիստի առցանց հեռարձակման  հղումը՝  այստեղ  

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ 16.04.2020

Այսօր Հայաստանի Հանրապետության պետականության հենասյուներից մեկի՝ Ոստիկանության օրն է։ Այս դժվար օրերին համավարակի դեմ պայքարի առաջնագծում են ոչ միայն բժիշկները, այլև՝ ոստիկանները։ Մենք բոլորս պետք է բարձր գնահատենք ու արժևորենք ոստիկանի կատարած աշխատանքը։ Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների բացահայտման և այլ գործողություններից զատ՝ այսօր ոստիկանության վրա դրված է մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր առաքելություն՝ պայքար համավարակի դեմ, որը մեր ոստիկանները պատվով և ամենայն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-26 19:03:21