Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը մասնակցել է նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությանը

Արարատի մարզպետը մասնակցել է նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությանը 15.10.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կայացած երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ու վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Խորհրդակցության օրակարգի շրջանակներում մարզպետներին է ներակայացվել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով մարզերում...

Պարզաբանում

Պարզաբանում 15.10.2019

Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե դատարանը կասեցրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նորաշեն համայնքում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը, հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը` հարկ ենք համարում նշել, որ վարչական ակտի կատարման կասեցումը չի ենթադրում հայցադիմումը վարույթ ընդունելու պահին արդեն կատարված գործողություններից առաջ գոյություն ունեցած իրավիճակի վերականգնում:...

Մարզպետ Գարիկ Սարգսյանը տեսակցել է թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված երեխաներին

Մարզպետ Գարիկ Սարգսյանը տեսակցել է թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված երեխաներին 15.10.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն Արարատի մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ այսօր այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն՝ տեսակցելու սննդային թունավորմամբ այնտեղ տեղափոխված երեխաներին: ԲԿ-ի տնօրեն Հայկ Համբարձումյանը մարզպետ Սարգսյանին ներկայացրել է, որ այս պահի դրությամբ Արտաշատի 5-րդ դպրոցից իրենց մոտ է գտնվում 23 երեխա: Նրանց ցուցաբերվում է համապատասխան բժշկական օգնություն: Երեխաների վիճակը գնահատվում է թեթև ծանրության, արդեն մի քանի ժամից դուրս կգրվեն հիվանդանոցից:...

Տեղեկացում 14.10.2019

Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին, Այգեստանի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը:  ******** Հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, Արևաբույրի  համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: ******** Հոկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին, Նորաշենի  համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը: ******** Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, Քաղցրաշենի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: ********...

Կոսներվացման  և վերականգնման աշխատանքներ Դվին հնավայրում

Կոսներվացման և վերականգնման աշխատանքներ Դվին հնավայրում 14.10.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվում են Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի միանավ եկեղեցու հիմքերի կոսներվացման (ամրակայման) և վերականգնման աշխատանքներ: Օրեր առաջ մեկնարկած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին երեկ ներկա են եղել նաև հնագետ Համլետ Պողոսյանը, վերականգնող ճարտարապետներ Իտալիայից: Աշխատանքներն իրականացվում են   « Արթմաշին »  շինարարական կազմակերպության կողմից, կավարտվեն տարեվերջին: Նշենք, որ նախարարության Պատմության և մշակույթի...

Եղեգնավանում ասֆալտապատվել են ներհամայնքային փողոցները

Եղեգնավանում ասֆալտապատվել են ներհամայնքային փողոցները 14.10.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Եղեգնավան համայնքում այս տարի նախատեսված էր իրականացնել ներհամայնքային փողոցների ասֆալտապատում: Համայնքապետարանից հայտնում են, որ նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են: Արդյունքում ամբողջովին բարեկարգվել են համայնքի հետևյալ փողոցները. . Մաշտոց և Խանջյան փողոցները միացնող հատված, . Խանջյան փողոց, . Արարատյան և Ֆիդայու փողոցները կապող...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15