Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում 04.11.2019

Նոյեմբերի 4-ին, ժամը 11:00-ին, Խաչփարի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը: *********** Նոյեմբերի 4-ին, ժամը 16:00-ին, Գինեվետի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: *********** Նոյեմբերի 8-ին, ժամը 15:00-ին, Բուրաստանի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը:  

Կայացել  արվեստի մարզային մրցույթ-փառատոնի գալա համերգը

Կայացել արվեստի մարզային մրցույթ-փառատոնի գալա համերգը 04.11.2019

Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում կայացել է «Art Set» պրոդյուսերական կենտրոնի կողմից կազմակերպված արվեստի մարզային մրցույթ-փառատոնի գալա համերգը, որին ներկա է եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Ասմունք, երգի, երաժշտության, պարի բնագավառներն ընդգրկող մրցույթին մասնակցել է 7-35 տարեկան մոտ 140 մարդ: Տաղանդավոր անհատների հայտնաբերման նպատակով անցկացվող փառատոնի կազմակերպմանն ակտիվորեն աջակցել են Արարատի մարզպետարանը, մարզի մշակութային կառույցներն ու...

Բուրաստան համայնքում ավարտին է մոտենում հերթական ծրագրի իրականացումը

Բուրաստան համայնքում ավարտին է մոտենում հերթական ծրագրի իրականացումը 01.11.2019

 Ավարտին են մոտենում Բուրաստան համայնքում դեռևս ամռանը մեկնարկած արտաքին լուսավորության նոր համակարգի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, համայնքի համաֆինանսավորմամբ: Տեղադրվել է 66 հենասյուն՝ 50 վտ-ոց LED լուսատուներով  

Արարատի մարզում կյանքի է կոչվում ծավալով եզակի սուբվենցիոն ծրագիր

Արարատի մարզում կյանքի է կոչվում ծավալով եզակի սուբվենցիոն ծրագիր 31.10.2019

Մասիս քաղաքում մեկնարկել են 5-րդ, 6-րդ և 7-րդ նորակառույց թաղամասերի գազաֆիկացման աշխատանքները: 91 մլն 749 հազ. 960 դրամ արժողությամբ ծրագիրը ենթադրում է փոսերի քանդում հենասյուների և խողովակների տեղադրում: Ընդհանուր առմամբ կտեղադրվի 11500 գծամետր երկարությամբ խողովակաշար՝ 57 և 76 մմ-ոց խողովակներով, H=3,5մ հենասյուներով: Սուբվենցիան իրականացվում է ՀՀ կառավարության և համայնքային բյուջեից տրամադրված ֆինանսավորմամբ՝ 50/50 հարաբերակցությամբ:  

Վեդիում բուռն ընթացքի մեջ է ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված ծրագիրը

Վեդիում բուռն ընթացքի մեջ է ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված ծրագիրը 30.10.2019

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, վերջերս Վեդիում մեկնարկել են շինարարական աշխատանքներ: ԳԱՏՕ և PURE Water ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում Վեդի քաղաքի համայնքային զբոսայգու և մարզադաշտի համար կտեղադրվի ոռոգման նոր համակարգ, որը ենթադրում է տարբերակված պոմպային համակարգ՝ ցածրադիր և բարձրադիր գոտիների համար, 30մ ³  տարողությամբ նոր ջրամբար և ջրի նոր խողովակներ։ Ջրի կորուստների կրճատման և ոռոգման համակարգի արդյունավետության...

Տեղեկացում 28.10.2019

Հոկտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Բարձրաշենի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: ********* Հոկտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, Դաշտաքարի  համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: ********* Հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին, Տափերականի   համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: ********* Նոյեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Լուսառատի    համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15