Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ջրաշեն համայնքում ասֆալտապատում կիրականացվի

Ջրաշեն համայնքում ասֆալտապատում կիրականացվի 20.05.2020

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արարատի մարզի Ջրաշեն համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտը: Ջրաշեն համայնքի Ս. Քոլոզյան փողոցի 775 մ հատվածի ասֆալտապատման աշխատանքները շուտով կսկսվեն: Ասֆալտապատման համար հայտարարված մրցույթն ավարտվել է, կապալառու ընկերությունը «ՀԻՊԵՐՆՈՎԱ» ՍՊԸ-ն է: Ծրագրի արժեքը կազմում է 57 820 000 ՀՀ դրամ: 

Տեղեկատվություն՝ Արարատի մարզում ստացված նվիրատվությունների վերաբերյալ

Տեղեկատվություն՝ Արարատի մարզում ստացված նվիրատվությունների վերաբերյալ 19.05.2020

Ներկայացնում ենք տեղեկատվություն՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարզում արված նվիրատվության վերաբերյալ։ Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով՝ Արարատյան հայրապետական թեմի կողմից, Արարատի քաղաքապետարանին է հատկացվել 20 փաթեթ սնունդ: Տրված օգնությունն ըստ նպաստառուների ցուցակի բաժանվել է 20 ընտանիքների: Փաթեթներում եղել են՝ 2 հատ ձեթ, 2 կգ մակարոն, 2 կգ ալյուր, 2 տուփ պահածոյացված միս, 2 կգ շաքարավազ, 30 հատ ձու, 1կգ հնդկաձավար, 1 կգ բրինձ, 2 հատ խտացրած կաթ, 1 հատ տոմատի մածուկ, 1 հատ...

«Արտաշատ» ՋՕԸ-ն համայնքների ոռոգումն իրականացնում է անխափան

«Արտաշատ» ՋՕԸ-ն համայնքների ոռոգումն իրականացնում է անխափան 18.05.2020

  «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տարածքն ընդգրկում է 54 համայնք: Ոռոգման սեզոնին այս համայնքներում անխափան ջրամատակարարում ապահովելու համար ընկերությունն անում է հնարավոր ամեն ինչ:  «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար  Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ այս տարվա մի քանի ամիսների ընթացքում կատարվել է բավականին ծավալուն աշխատանք: Տարբեր համայնքներում կատարված և ընթացող աշխատանքները  ներկայացված...

Մարզում կա կորոնավիրուսով հաստատված 438 վարակակիր

Մարզում կա կորոնավիրուսով հաստատված 438 վարակակիր 18.05.2020

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 438 է, որոնցից 203-ը՝ առողջացած, 6-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 229 պացիենտ: 

Տեղեկացում 18.05.2020

Մայիսի 19-ին, ժամը 15:00-ին, Ավշարի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:   Մայիսի 22-ին, ժամը 12:00-ին, Զանգակատան համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:   Մայիսի 21-ին, ժամը 16:30-ին, Հովտաշենի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը:

Այգավանում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատում կիրականացվի

Այգավանում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատում կիրականացվի 15.05.2020

 Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արարատի մարզի Այգավան համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտը: Այգավան համայնքի Գառնիկ Ղուկասյան փողոցի 641 մետր և Գառնիկ Ղուկասյան փողոցի 276 մետր հատվածների ասֆալտապատման աշխատանքները շուտով կսկսվեն: Ասֆալտապատման համար հայտարարված մրցույթն ավարտվել է, կապալառու ընկերությունը «ՄՈՍՏՈՎԻԿ» ՍՊԸ-ն է: Ծրագրի արժեքը կազմում է 53 064 840 ՀՀ դրամ: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-26 19:03:21