Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատցի ծանրորդները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ում

Արարատցի ծանրորդները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ում 17.12.2019

Իսրայելում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի Մ-15 և Մ-17 առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները 14 մեդալ են նվաճել երկամարտում: Մեդալներից 5-ը նվաճել են արարատցի մարզիկները։ Մինչև 17 տարեկանների առաջնությունում Եվրոպայի չեմպիոն է դարձել Լիանա Գյուրջյանը։ Մարգարիտա Առաքելյանը նվաճել է արծաթե մեդալ, բրոնզե մեդալակիր են դարձել Պետրոս Պետրոսյանն ու Վաչե Կոստանյանը։ Ջուլիետա Ավանեսյանն էլ մինչև 15 տարեկանների պայքարում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն է արժանացել։ Շնորհավորում ենք...

Ավարտվել են Սիսավանում ընթացող ասֆալտապատման աշխատանքները

Ավարտվել են Սիսավանում ընթացող ասֆալտապատման աշխատանքները 17.12.2019

Սիսավան համայնքում ասֆալտապատվել են Վարդանանց և Բաղրամյան փողոցները: Ասֆալտապատումն իրականացվել է   ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ու համայնքի համաֆինանսավորմամբ  կյանքի կոչված սուբվենցիոն ծրագրով: Մասնավորապես 15 մլն 600 հազ դրամ է տրամադրվել վերոնշյալ փողոցներում խճային հիմքի կառուցման, բիտումի տարածման, ծածկի վերին շերտի իրականացման և  կողնակների կառուցման համար:  

Խոր Վիրապ վանական համալիրի տարածքն ամբողջությամբ բարեկարգվում է

Խոր Վիրապ վանական համալիրի տարածքն ամբողջությամբ բարեկարգվում է 17.12.2019

Մարզերում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շրջանակներում Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ամբողջովին բարեկարգվում է Խոր Վիրապ վանական համալիրի տարածքը: Արդեն իսկ մեկնարկել են աստիճանների փոխարինման աշխատանքները: Ծրագրով կիրականացվի նաև՝ ✅հարակից հատվածի ասֆալտապատում, ✅ավտոկայանատեղիի և վաճառակետերի վերանորոգում, ✅հարակից տարածքի կանաչապատում, ✅լուսավորության ցանցի անցկացում:

Տեղեկացում 16.12.2019

 Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին, կկայանա Վեդի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը: *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին, Զանգակատան համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 15:30-ին, Եղեգնավանի  համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին,Գետափնյայի   համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Դեկտեմբերի 19-ին, ժամը...

Բոլորս՝ շարքայինից մինչև գեներալ, կանգնած ենք մեր երկրի պաշտպանության գործում. մարզպետ

Բոլորս՝ շարքայինից մինչև գեներալ, կանգնած ենք մեր երկրի պաշտպանության գործում. մարզպետ 16.12.2019

Դեկտեմբերի 16-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը: Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում նաև Արարատի մարզից առաջին նորակոչիկները: Վերջիններիս ճանապարհելու էր գնացել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Ծառայության մեկնող տղաներին մաղթելով բարի ծառայություն՝ մարզպետնն ասել է. «Վերջին տարիներին մեր բանակն ամեն օր հզորանում է. ներդրվում է սննդի մատակարարման նոր կարգ, բարելավվում են զինվորների կենցաղային պայմանները, բանակը համալրվում է նոր զինատեսակներով:...

Ավարտվել են Նոր Կյանք համայնքի խմելու ջրագծի փոխման աշխատանքները

Ավարտվել են Նոր Կյանք համայնքի խմելու ջրագծի փոխման աշխատանքները 12.12.2019

Նոր Կյանքում ավարտվել են համայնքի խմելու ջրագծի փոխման աշխատանքները: Դեռևս այս տարվա հոկտեմբերի կեսերին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի համար ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և համայնքի համաֆինանսավորմամբ հատկացվել է 8 մլն 880 հազ. դրամ: Ընդհանուր առմամբ գոյություն ունեցող ջրագծի փոխման նպատակով անց է կացվել 1925 մ երկարությամբ խողովակաշար: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46