Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Ավարտական փուլում է գտնվում Արարատ գյուղական համայնքի մշակույթի տան հիմնանորոգումը:

Ավարտական փուլում է գտնվում Արարատ գյուղական համայնքի մշակույթի տան հիմնանորոգումը: 24.12.2019

1960-ական թթ. շահագործման հանձնված Արարատի մշակույթի տանը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել են մեծ ու փոքր դահլիճները,աշխատասենյակները, գրադարանը, առանձնացվել է ընթերցասրահ, սենյակներ են հատկացվել ռոբոտաշինության, վոկալի խմբակների, տարեցների ժամանցը կազմակերպելու համար: Բացի այդ, 30% ՀՀ կառավարության և 70% համայնքային բյուջեից հատկացված միջոցներով հիմնանորոգվող մշակույթի տանը կառուցվել է մինչ այդ գոյություն չունեցող սանհանգույց, անցկացվել է ջրահեռացման համակարգ:    

Ավարտվել է սուբվենցիոն ևս մեկ ծրագիր

Ավարտվել է սուբվենցիոն ևս մեկ ծրագիր 24.12.2019

Արարատի մարզի Նիզամի համայնքի կենտրոնական փողոցն է, որն ասֆալտապատվել է համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով: Ճանապարհահատվածի բարեկարգման համար ծախսվել է 28 մլն ՀՀ դրամ, որի 45%-ը հատկացվել է պետական բյուջեից, 55% -ը՝ համայնքային: Հիշեցնենք, որ մարզում այս տարի սուբվենցիոն 58 ծրագիր ունենք, որոնցից 24-ով իրականացվել է ասֆալտապատում:

Տեղեկացում 23.12.2019

Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:00-ին, Սայաթ-Նովայի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:00-ին, Ազատավանի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, Քաղցրաշենի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, Ղուկասավանի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, Արալեզի...

 Ասֆալտապատվել է Հովտաշատի Շահումյան փողոցը

Ասֆալտապատվել է Հովտաշատի Շահումյան փողոցը 23.12.2019

Ավարտվել է ևս մեկ սուբվենցիոն ծրագիր, որով իրականացվել է Հովտաշատ համայնքի Շահումյան փողոցի մի հատվածի ասֆալտապատումը: Ասֆալտապատվել է 153 գծամետր ճանապարհահատված՝ համայնքի և Կառավարության ֆինանսավորմամբ: Աշխատանքների իրականացման համար ծախսվել է 5 մլն 50 հազ դրամ:

Մարզպետ Գարիկ Սարգսյանն ամփոփել է 2019 թվականը

Մարզպետ Գարիկ Սարգսյանն ամփոփել է 2019 թվականը 20.12.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է 2019 թվականին մարզպետարանի կողմից կատարված աշխատանքները: Դրանք են. 1. Այս տարի ունենք 58 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուր 1,5 միլիարդ ՀՀ դրամ արժեքով: Նախորդ տարի մարզում կար ընդամենը սուբվենցիոն 4 ծրագիր: Ծրագրերով իրականացվում են՝ ասֆալտապատում (24 համայնքում), լուսավորության ցանցի կառուցում (7 համայնքում), ջրագծերի կառուցում և վերակառուցում (4 համայնքում), ոռոգման ցանցերի կառուցում և վերակառուցում(5...

Կայացել է ազգային նվագարանների և երգի մրցույթ-փառատոնի նախընտրական փուլը

Կայացել է ազգային նվագարանների և երգի մրցույթ-փառատոնի նախընտրական փուլը 18.12.2019

Արտաշատի երաժշտական դպրոցում կայացած ազգային նվագարանների և երգի մրցույթ-փառատոնի նախընտրական փուլի  ժյուրիի կազմում ընդգրկվել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն Կարեն Ստեփանյանը, վՀՀ ժողովրդական  արտիստ, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, Նոր Խարբերդի երաժշտական դպրոցի տնօրեն Գագիկ Մուրադյանը, «Գոհար» անսամբլի մեներգիչ Գևորգ Խաչատրյանն ու «Արարատ» ժողովրդական նվագարանների գեղ. ղեկավար Ավետիս Մուրադյանը: Նախընտրական լսումների ընթացքում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46