Նորություններ

Մարզպետն այցելել է Ս. Հովհաննես Կարապետ վանական համալիր 16.07.2020
Մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է Ս. Հովհաննես Կարապետ վանական համալիր (Մոշաղբյուր բնակավայր): Այցի ժամանակ համալիրում առկա խնդիրները ներկայացրել է Արիստակես վարդապետ Այվազյանը, որը վերջերս է ծառայության կոչվել Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզում` որպես Ս. Հովհաննես Կարապետ վանքի վանահայր` Առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո: Այցի շրջանակներում քննարկվել է դեպի Սուրբ Հովհաննես Կարապետ վանական համալիր տանող ճանապարհի բարեկարգման և վանական համալիրի վերականգնմանը...

Նոր Կյանք համայնքում ոռոգման ցանց է անցկացվում 15.07.2020
Ինչպես և խոստացվել էր, այս տարի ևս Արարատի մարզում սուբվենցիոն ծրագրերի իսկական բում է լինելու: Մարզի տարբեր համայնքներում աշխատանքային իսկական եռուզեռ է: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մարզի Նոր Կյանք համայնքում ոռոգման ցանց է կառուցվում. աշխատանքներն արդեն մեկնարկել են: Ոռոգման ցանցի կառուցման արդյունքում կբարելավվի մոտ 125 հա ոռոգվող տարածքի ջրամատակարարումը, կբարձրանա համակարգից օգտվող մոտ 45 գյուղացիական տնտեսության աշխատանքների...

Համագործակցության հուշագիր է ստորագրվել 15.07.2020
ՀՀ Արարատի մարզպետարանի և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ինստիտուտի ռեկտորի ժ/պ Դավիթ Խիթարյանը: Համագործակցության շրջանակներում մարզպետարանն ինստիտուտին կներկայացնի մարզում տեղակայված հանրակրթական դպրոցներում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման և մարզադպրոցներում մարզումների կազմակերպման, ֆիզիկական կուլտուրայի...
Մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է Ազատավան և Լանջազատ համայնքներ և ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին: Մասնավորապես, Ազատավան համայնքում իրականացվում են մանկապարտեզի տարածքի ցանկապատի և շվաքարանի, լոկալ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ: Այս ծրագրի արժեքը կազմում է 19 միլիոն 700 000 դրամ:Իսկ Լանջազատ համայնքի նորակառույց թաղամասում մեկնարկել են Զորավար Անդրանիկ, Եղիշե Չարենց և Ծովակալ Իսակով փողոցների գազաֆիկացման աշխատանքները: Ծրագրի արժեքը կազմում է...

Երևան-Լանջազատ-Գառնի երկար սպասված ճանապարհի կառուցումը շուտով կյանքի կկոչվի 08.07.2020
ՀՀ ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ` Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերանորոգման համար: Ճանապարհի վերանորոգումը կիրականացվի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Մրցույթի անվանումը` «TUR-12, Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերականգնում»: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրավասու մասնակիցներին առաջարկում է ներկայացնել կնքված...
2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակներում ՀՀ Արարատի մարզի Նոր Կյուրին համայնքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների կատարման համար հայտարարվում է մրցույթ: Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Արարատի մարզ, գյուղ Նոր Կյուրին 1-ին փողոց թիվ 4 հասցեով, փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրվա ժամը 10:30-ը: Հայտերի բացումը...


