Նորություններ

Մարմարաշենում մեկնարկել են ջրագծի կառուցման աշխատանքները 24.08.2020
Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվում են համայնքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների ջրամատակարարման ջրագծի կառուցման աշխատանքներ: Ծրագրի արժեքը կազմում է 29 միլիոն 390 հազար 550 ՀՀ դրամ, որի 55%-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 %-ը՝ համայնքի համաֆինանսավորմամբ: Ջրագծի կառուցման աշխատանքներն իրականացնում է «ՎԵԴԻ ՊԼԱՍՏ» ՍՊԸ-ն:

Արարատ գյուղական համայնքի ևս 17 փողոց կգազաֆիկացվի 20.08.2020
Արարատ գյուղական համայնքի նորակառույց թաղամասի գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են. կապույտ վառելիքը կհասնի համայնքի ևս 17 փողոց, մոտ 300 տնտեսություն բնական գազից օգտվելու հնարավորություն կունենա: Գազաֆիկացումը կիրականացվի 2020 թվականի #սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 76 միլիոն 596 հազ. դրամ` պետություն-համայնք 50-50% համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքներն իրականացվում է «Արարատշին» ընկերության կողմից:

Արարատի մարզից ՀՀ տարբեր բուհեր է ընդունվել 809 դիմորդից 702-ը, 94-ը՝ անվճար հիմունքներով 19.08.2020
Ինչպես հայտնի է, բուհերում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների): 2020 թ. Արարատի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցել է 809 դիմորդ, որոնցից հիմնական փուլով ընդունվել է 661-ը (81.7%): Դրական միավորներով մրցույթից դուրս մնացած 46 դիմորդ հայտագրվել է նաև մրցույթի լրացուցիչ փուլում: Ընդունվել է նրանցից 41-ը (5.1%): Արդյունքում՝ մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերով ընդունվել է հայտագրված 809 դիմորդից 702-ը...

Վեդի համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքները 19.08.2020
Արարատի մարզի Վեդի համայնքում ամբողջ թափով սկսվել և ընթացքի մեջ են Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները: Քաղաքային այս համայնքում իրականացվում են՝ Կասյան 26/9 և Գայի 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգման աշխատանքներ, Կասյան 26/1, 26/2, 26/3, 26/4, 26/5, 26/6, 26/7, 26/8, 26/9, 26/10, 26/11, 26/12, 26/13, Արարատյան 41, Թումանյան 3, 3/1, 3/2, 3/3, Պուշկին 1 հասցեներում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի...

«Արտաշատի» ԲԿ-ն անցել է իր բնականոն աշխատանքին 18.08.2020
«Արտաշատի» բժշկական կենտրոնն արդեն վերադարձել է իր բնականոն աշխատանքին: ԲԿ-ն մարտի 31-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին: Բուժկենտրոնի աշխատանքներին ծանոթանալու համար Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է այնտեղ, հանդիպել բուժանձնակազմի հետ: Մարզպետը շնորհակալություն է հայտնել երկրի առաջ ծառացած այդ լրջագույն խնդիրը պատվով հաղթահարելու համար: «Շնորհակալ եմ ուս ուսի տված պայքարելու համար:...

Բուրաստանում մեկնարկել են ֆուտբոլային խաղադաշտի կառուցման աշխատանքները 17.08.2020
Բուրաստան համայնքում մեկնարկել են միջազգային չափանիշներին համապատասխան արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտի կառուցման աշխատանքները: Այս տարի ֆուտբոլային խաղադաշտեր կառուցվելու են մարզի 13 համայնքներում: Մեծ մասում աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի և համայնքների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Արարատի մարզպետարանի աջակցությամբ:


