Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայփոստի տեսակավորման նոր տեղամաս Արտաշատ քաղաքում. Արարատի մարզում կտեսակավորվի շուրջ 60.000 առաքանի

Հայփոստի տեսակավորման նոր տեղամաս Արտաշատ քաղաքում. Արարատի մարզում կտեսակավորվի շուրջ 60.000 առաքանի 27.08.2020

«Հայփոստ» ընկերությունը շարունակում է մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացման նոր ծրագիրը, որի շրջանակներում Արարատի մարզի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում բացվեց փոստի տեսակավորման տեղամաս, որը կսպասարկի Արարատի մարզն ամբողջությամբ: Տեղեկանում ենք «Հայփոստ»-ի պաշտոնական կայքից: Ամեն ամիս Հայփոստի միջոցով Արարատի մարզում իրականացվում է շուրջ 60 000 առաքանու սպասարկում: Նախկինում մարզի մի փոստային բաժանմունքից մյուսը առաքանի ուղարկելու համար այն...

Հիմնանորոգվում է Մասիսի Հրանտ Վարդանյանի անվան փողոցը

Հիմնանորոգվում է Մասիսի Հրանտ Վարդանյանի անվան փողոցը 26.08.2020

Լայն թափով ընթանում են Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյանի անվան փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ընդհանուր վերակառուցվում է մոտ 3 կմ երկարությամբ ճանապարհահատված: Հիմնանորոգման շրջանակում իրականացվում են հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, մայթերի կառուցում, եզրաքարերի, անվտանգության տարրերի իրականացում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ գծանշում։ Ճանապարհի մի հատված...

Արարատ քաղաքի զբոսայգին վերանորոգվում է

Արարատ քաղաքի զբոսայգին վերանորոգվում է 26.08.2020

2020 թվականի սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Արարատ քաղաքային համայնքի զբոսայգին. շինարարական աշխատանքները մեկնարկել են: Ծրագրի արդյունքում կբարեկարգվի ճեմուղին, կտեղադրվեն նստարաններ, կփոխվեն շատրվանները, լուսավորության ցանցը, հուշարձանի հարակից հատվածի բազալտե սալիկները, ամբողջությամբ կնորացվի սանհանգույցը: Բյուջեն կազմում է 60 միլիոն ՀՀ դրամ, որից 70%-ը համայնքն է ֆինանսավորում, 30%-ը՝ Կառավարությունը: Աշխատանքներն իրականացնում է «Բիդեք» ՍՊԸ-ն:

Տեղեկացում 26.08.2020

Օգոստոսի 28-ին, ժամը 12:00-ին, Զանգակատան համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, Արաքսավանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը:  

Տեղեկացում 24.08.2020

     Օգոստոսի 25-ին, ժամը 16:00-ին, Գինեվետի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Օգոստոսի 26-ին, ժամը 10:00-ին, Դարբնիկի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Օգոստոսի 27-ին, ժամը 11:00-ին, Ղուկասավանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Օգոստոսի 28-ին, ժամը 16:00-ին, Ոստանի  համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը:  

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ 24.08.2020

30 տարի առաջ՝ օգոստոսի 23-ին, դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։ Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այս բաղձալի իրադարձությանը մեր ժողովուրդը երկար էր սպասել և անկախության հասնելու համար անցավ շատ բարդ ու դժվար ճանապարհ, սակայն, այդ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-26 19:03:21