Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային քննարկում՝ Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման նախագծի վերաբերյալ

Հանրային քննարկում՝ Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման նախագծի վերաբերյալ 11.02.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ 2020 թվականի փետրվարի 19-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի վարչական շենքում (Կենտրոնական հրապարակ թիվ 4) տեղի կունենա Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին հանրային քննարկում): Քննարկումը բաց է բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Մասիսի...

Արարատի մարզպետարանի ու ՍԱՏՄ ներկայացուցիչներն ամենօրյա իրազեկումներ են իրականացնում սպանդանոցների կառուցման վերաբերյալ

Արարատի մարզպետարանի ու ՍԱՏՄ ներկայացուցիչներն ամենօրյա իրազեկումներ են իրականացնում սպանդանոցների կառուցման վերաբերյալ 11.02.2020

ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ հաստատվեց սպանդանոցների կառուցման համար տրամադրվող պետական աջակցության վերաբերյալ որոշումը: Մասնավորապես՝ որոշվեց, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն: Առաջինը՝ շարժական սպանդանոցների ֆինանսավորում, երկրորդ՝ միս տեղափոխող մեքենաների համար...

Մարզի որոշ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

Մարզի որոշ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են 07.02.2020

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում Արարատի մարզի երկու ճանապարհահատվածներում՝ Տ-2-38-Այգեզարդ (2.1 կմ) և Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ)‚ շարունակվում են վերականգնման աշխատանքները։ Նշված ճանապարհահատվածների վերականգնումը կավարտվի 2020թ. ընթացքում։ Այս ծրագրի շրջանակներում 2019 թվականին հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել Արարատի մարզի հետևյալ ճանապարհահատվածները՝ - Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4...

Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցում անցկացվում է ջեռուցման համակարգ

Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցում անցկացվում է ջեռուցման համակարգ 06.02.2020

ՀՀ Արարատի մարզպետարանը հետևողական աշխատանքներ է իրականացնում մարզի հանրակրթական դպրոցները ջեռուցման լոկալ համակարգով ապահովելու ուղղությամբ: Տեղեկացնում ենք, որ Արարատ քաղաքի 549 աշակերտ ունեցող թիվ 5 միջնակարգ դպրոցում նույնպես անցկացվում է լոկալ ջեռուցման համակարգ: Այն իրականացվում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական աջակցությամբ և «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ֆինանսավորմամբ: Նշենք, որ Արարատի մարզում կա 112 դպրոց: Դպրոցներից 87-ը տաքացվում են լոկալ ջեռուցման...

Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 06.02.2020

Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ամենատարբեր հարցերով մարզպետարան էր դիմել 7 քաղաքացի: Նրանց հետ հանդիպել են մարզպետ Գարիկ Սարգսյանը, մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանն ու ստորաբաժանումների ղեկավարները:  Քաղաքացիները հիմնականում դիմել են սոցիալական, քաղաքաշինական և այլ ոլորտներին վերաբերող հարցերով: Հիշեցնենք, որ մարզպետարանում քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում...

Հանդիպում-քննարկում՝ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ Արարատ մասնաճյուղում

Հանդիպում-քննարկում՝ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ Արարատ մասնաճյուղում 05.02.2020

Արարատի մարզպետարանի հետ համագործակցությամբ փետրվարի 3-ին ՀՎԿԱԿ ՊՈԱԿ Արարատ մասնաճյուղում կայացել է խորհրդակցություն- քննարկում՝ մարզի ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների համաճարակաբանների մասնակցությամբ: Հանդիպման առանցքային թեման Չինաստանում բռնկված կորոնավիրուսն էր ու լարված համաճարակային իրավիճակը: Խորհրդակցության ընթացքում այս ուղղությամբ քննարկում է ծավալվել մարզի ԲԿ-ների պատրաստվածության, գնահատման շուրջ, խոսվել կորոնավիրուսային վարակի վերաբերյալ ՀՀ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35