Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է 2020 թվականի մարզխորհրդի առաջին նիստը

Կայացել է 2020 թվականի մարզխորհրդի առաջին նիստը 14.02.2020

Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է մարզխորհրդի 2020 թվականի առաջին նիստը, որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել համայնքի ղեկավարներ, մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ, մարզի ՋՕԸ-ի ղեկավարներ և այլք: Ողջունելով ներկաներին՝ մարզպետը նկատել է, որ 2019 թվականը լի էր բնակչության կյանքը բարելավող մի շարք ծրագրերով, որոնք առավել մեծ ծավալներով շարունակվելու են նաև այս տարի: Այնուհետև Գարիկ Սարգսյանը ներկայացրել է...

Արարատի մարզի Խաչփար գյուղում բացվեց ԱՐՏ-թակարդ Գաստրո բակ

Արարատի մարզի Խաչփար գյուղում բացվեց ԱՐՏ-թակարդ Գաստրո բակ 14.02.2020

Արարատի մարզի Խաչփար գյուղում այսօր բացվեց ԱՐՏ-թակարդ Գաստրո բակ: Բացման արարողությանը մասնակցում էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, Հայաստանում ՌԴ դեսպանության խոհրդական Դմիտրի Ստեպանովը: Գաստրո բակերի ձևաչափը մշակվել և իրականացվում է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի կողմից: Բակերի նպատակն է հնարավորություն ընձեռել գյուղաբնակներին...

Մարզպետն ընդունել է ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

Մարզպետն ընդունել է ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին 13.02.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ֆիզիակական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի հետ: Մարզպետն ու ռեկտորի պաշտոնակատարը քննարկել են մարզի և ինստիտուտի միջև համագործակցությունը խորացնելուն, մարզում սպորտային կյանքն առավել ակտիվացնելուն ուղղված քայլերը: Կողմերը պայմանավորվել են մի շարք ծրագրերի վերաբերյալ առաջիկայում ստորագրել նաև հուշագիր: Նրանք անդրադարձել են նաև փետրվարի 28-ին ՀՖԿՍՊԻ-ի հետ համատեղ Մասիսի...

Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի մեջ ներառվել է նաև դեղձը

Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի մեջ ներառվել է նաև դեղձը 13.02.2020

Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի մեջ ներառվել է նաև դեղձը։ Այսուհետ վաղ ցրտահարությունից կապահովագրվի ինչպես ծիրանի ու խաղողի բերքը, այնպես էլ՝ դեղձինը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն Ազգային ժողովում ասել է, որ այս տիպի ապահովագրություն գյուղատնտեսները կարող են անել մինչև փետրվարի 21-ը՝ Արմավիրի և Արարատի մարզերում։ Կառավարությունը վճարում է ապահովագրության 60 տոկոսը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր...

Մարզի համայնքներում կտոնեն Տեառնընդառաջը

Մարզի համայնքներում կտոնեն Տեառնընդառաջը 12.02.2020

Փետրվարի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը: Մարզի համայնքները նույնպես անմասն չեն մնա տոնակատարությունից: Տոնի առիթով միջոցառումներ են տեղի ունենալու հետևյալ համայնքներում՝ Փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ին, Տեառնընդառաջի տոնակատարությունը կտոնվի Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում: Միջոցառմանը, օրվա խորհրդի համաձայն, կկատարվի նորապսակների օրհնության կարգ: Այնուհետև եկեղեցու բակում կվառվի ավանդական խարույկը, կհնչեն ազգային ուրախ երգ ու երաժշտություն,...

«Մոսկվայի տուն» կենտրոնն ու Արարատի մարզպետարանը կխորացնեն համագործակցությունը

«Մոսկվայի տուն» կենտրոնն ու Արարատի մարզպետարանը կխորացնեն համագործակցությունը 12.02.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպել է Երևանում գործող «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ:  «Մոսկվայի տուն» կենտրոնը Արարատի մարզպետարանի խնդրանքով առաջիկայում ռուսերեն դասագրքեր կնվիրի մարզի Վերին Դվին և Դիմիտրով համայնքների երկու դպրոցներին, որտեղ կան նաև ռուսական ուսուցման դասարաններ, ինչի համար մարզպետը շնորհակալություն է հայտնել կենտրոնի տնօրենին: Ի թիվս մի շարք այլ հարցերի, վերջիններս քննարկել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35