Նորություններ

Ասֆալտապատվել է Դիտակ համայնքի Ն. Սարգսյան փողոցը 17.08.2020
Արարատի մարզի Դիտակ համայնքում հիմնանորոգվել է Նվեր Սարգսյան փողոցը՝ ընդհանուր 534 քառակուսի մետր երկարությամբ: Ասֆալտապատումն իրականացվել է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով: Բյուջեն կազմում է 24 միլիոն 696 հազար ՀՀ դրամ, որի 45%-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55%-ը՝ համայնքի համաֆինանսավորմամբ: Այս ճանապարհը տանում է դեպի համայնքի գերեզմանատուն, այստեղ անհիշելի ժամանակներից այստեղ ասֆալտ չի եղել: Վերոնշյալ փողոցի մի հատվածն էլ վերանորոգվել էր անցած տարվա սուբվենցիոն ծրագրով:...
Տեղեկացում 17.08.2020
Օգոստոսի 20-ին, ժամը 10:00-ին, Շահումյանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Օգոստոսի 20-ին, ժամը 16:00-ին, Գինեվետի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Օգոստոսի 21-ին, ժամը 14:00-ին, Երասխի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու նիստ:

Գետազատում Դվին ջրանցքից սնվող ոռոգման ջրագիծ է կառուցվում 14.08.2020
2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Գետազատ համայնքում սկսվել և ընթացքի մեջ են Դվին ջրանցքից սնվող ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները: Ընդհանուր կառուցվում է 960 մետր երկարությամբ ջրագիծ: Համայնքում ևս 730 մետր երկարությամբ ջրագիծ կառուցվել է անցած տարի՝ Տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ: Հիմնանորոգման արդյունքում մասնակի վերացվում են ջրային կորուստները, բարելավվում է գյուղնշանակության հողերի ոռոգումը, ինչպես նաև մոտ 25 հա տնամերձ հողատարածք ապահովվում է ոռոգման ջրով:...

Այնթապ համայնքում շինարարական մի շարք ծրագրեր են իրականացվում. մարզպետը հետևել է աշխատանքներին 13.08.2020
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Այնթապ համայնքում, հետևել 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներին: Մոտ 8 կմ երկարությամբ հատվածի աշխատանքներն իրականացնում է «Արհովշին» ՍՊԸ-ն: Պայմանագրային արժեքը 309 միլիոն 480 հազար ՀՀ դրամ է, որից 45%-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55%-ը՝ համայնքը: Արդյունքում համայնքի 12 փողոց ամբողջովին բարեկարգ կլինի: Բնակիչները մեծ ոգևորությամբ և ուշադրությամբ...
Տեղեկացում 13.08.2020
Օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ին,Նորաշենի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Օգոստոսի 19-ին, ժամը 09:00-ին, Նարեկի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը:

Երևան-Արտաշատ-Այգավան ճանապարհի երկու հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ 12.08.2020
Հ-8, Երևան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի երկու հատվածներում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ 3.6 կմ երկարությամբ հատվածում աշխատանքներ է կատարում «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 425 միլիոն 532 հազար դրամ։ 9.1 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգում է «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն. աշխատանքների պայմանագրային արժեքն է 1 միլիարդ 41 միլիոն դրամ։ Հիմնանորոգման շրջանակում իրականացվում են հողային աշխատանքներ,...


