Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգվեց, սակայն սահմանափակումները մեղմացվել են

Արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգվեց, սակայն սահմանափակումները մեղմացվել են 12.08.2020

Արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգվեց, սակայն սահմանափակումները մեղմացվել են։ Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: Վերացվել է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր։ Մեղմացվել են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու սահմանափակումները՝...

Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն

Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն 11.08.2020

Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում կվերսկսվեն դասերը: Նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում նույնպես ուսումնական գործընթացը կկազմակերպվի ոչ հեռավար՝ սանիտարահիգիենիկ կանոնների խստիվ պահպանմամբ: Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և...

Արարատի մարզում նոր սպանդանոց է բացվել

Արարատի մարզում նոր սպանդանոց է բացվել 11.08.2020

Արարատի մարզի Բաղրամյան համայնքում տեղի է ունեցել «Արմակս» ՍՊԸ նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության վարչության աշխատակիցներն ու այլք: Ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը մարզպետին և ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին ներկայացրել է սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմաններն ու հզորությունը,...

Նոր Կյուրինում փողոցների լուսավորության ցանց է կառուցվում

Նոր Կյուրինում փողոցների լուսավորության ցանց է կառուցվում 10.08.2020

Արարատի մարզի համայնքներում շինարարական եռուզեռը շարունակվում է: Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Նոր Կյուրին համայնքում իրականացվում է փողոցների լուսավորության ցանցի կառուցում: Արդյունքում Նոր Կյուրինի ևս 8 փողոց կլուսավորվի: Ծրագրի արժեքը 4 միլիոն 880 հազար ՀՀ դրամ է, որից 50%-ը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը, 50%-ը՝ համայնքը: Նշենք, որ Արարատի մարզում 2020 թվականին ունենք 83 սուբվենցիոն ծրագիր, որոնցից...

Տեղեկացում 10.08.2020

Օգոստոսի 12-ին, ժամը 15:00-ին, Այգավանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: ***  Օգոստոսի 12-ին, ժամը 10:00-ին, Ազատավանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Օգոստոսի 12-ին, ժամը 16:00-ին, Հովտաշենի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստը:  

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա առիթով

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա առիթով 09.08.2020

Այսօր Շինարարի օրն է, ինչի առիթով ցանկանում եմ շնորհավորել քաղաքաշինության բնագավառի բոլոր նվիրյալներին: Մեր բնակիչների կյանքի շարունակական բարելավման գործում մեծ է ու անգնահատելի շինարարների գործը: Հատկապես կարևորում ենք շինարարների կողմից կատարված որակյալ աշխատանքը, ինչի շնորհիվ Արարատի մարզում շահագործման են հանձնվել մարդկանց կյանքում առանցքային նշանակություն ունեցող բազմաթիվ կառույցներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ, ջրամբարներ, ճանապարհներ և այլն: Այս տարի էլ մարզում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-26 19:03:21