Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկում է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը

Մեկնարկում է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը 28.02.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն մեկնարկում է 2020 թվականի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը: Արդեն մեկնարկել է հայտերի հավաքագրման գործընթացը: Մարզային փուլին մասնակցելու համար ընտանիքները պետք է հայտերը ներկայացնեն մարզպետարան մինչև ս/թ հունիսի մեկը: Մրցույթի մարզային ընտրական փուլն անցկացվելու է հունիսին: Հիշեցնենք, որ անցած՝ 2019 թվականին, «Լավագույն մարզական ընտանիք»...

Ֆորում՝ «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով

Ֆորում՝ «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով 28.02.2020

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ, այսօր Արարատի մարզում կազմակերպել էր «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով ֆորում, որին մասնակցում էին Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը, ավագանիներում ներգրավված կին անդամներ, ոլորտային նախարարությունների և այլ պետական...

Արտաշատի ԲԿ-ի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է

Արտաշատի ԲԿ-ի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է 27.02.2020

Արտաշատի ԲԿ-ի ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձ բարձրացվել է: Դա հնարավոր է դարձել տարիներ շարունակ բուժկենտրոնում կուտակված պարտքերը զրոյացնելու արդյունքում: Ի դեպ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարականով՝ ԲԿ-ում հունվար ամսվա արդեն վճարված աշխատավարձերի համար կկատարվի վերահաշվարկ և կվճարվի տարբերությունը: Հիշեցնենք, որ Արտաշատի ԲԿ-ն ունեցել է 216 մլն ՀՀ դրամ պարտք, որը մարվել է 2019 թվականին: Անցած տարի այս բուժհաստատությունում կրկնակի ավելացել են նաև վճարովի...

Արարատի մարզում մեծ շուքով կկազմակերպվի ծիրանի փառատոն

Արարատի մարզում մեծ շուքով կկազմակերպվի ծիրանի փառատոն 26.02.2020

 ՀՀ Արարատի մարզում 2020 թվականին մեծ շուքով կնշվի ծիրանի փառատոնը: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Ծիրանը Հայաստանում առաջինը հասնում է Արմաշի և Սուրենավանի հատվածում, այդ իսկ պատճառով այս տարի նախատեսում ենք մեծ շուքով ծիրանի փառատոն կազմակերպել: Աշնանն էլ կնշենք բերքի տոնը» ,- նշել է Արարատի մարզպետը։ Անդրադառնալով մարզի հյուրատների և հյուրանոցների ոլորտին՝ մարզպետը շեշտել է, որ այս պահին մարզում չկան...

Մասիս քաղաքում տեսախցիկներ են տեղադրվել

Մասիս քաղաքում տեսախցիկներ են տեղադրվել 25.02.2020

Կարևորելով բնակչության, տնտեսվարող սուբյեկտների անվտանգությունը՝ Մասիս քաղաքում տեղադրվել են տեսախցիկներ: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից՝ համապատասխան որոշումը կայացվել է համայնքի ավագանու կողմից:  Տեսախցիկներն արդեն իսկ տեղադրված են և գործում են փետրվարի 15-ից: 

Հունվարին մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող ԲԿ-ներում ծնվել է 124 երեխա

Հունվարին մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող ԲԿ-ներում ծնվել է 124 երեխա 21.02.2020

Արարատի մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում 2020 թվականի հունվար ամսին ծնվել է 124 երեխա, որից՝ 53 տղա և 71 աղջիկ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:09:53