Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում 16.03.2020

Մարտի 17-ին, ժամը 16:00-ին, Հովտաշեն համայնքում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Մարտի 19-ին, ժամը 15:00-ին, Ավշար համայնքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Մարտի 20-ին, ժամը 11:00-ին, Մասիս քաղաքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Մարտի 20-ին, ժամը 11:00-ին, Արաքսավան համայնքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:  

Քննարկվում է Արտաշատի քաղաքային մարզադաշտի աթլետիկայի վազքուղու վերանորոգման հարցը

Քննարկվում է Արտաշատի քաղաքային մարզադաշտի աթլետիկայի վազքուղու վերանորոգման հարցը 16.03.2020

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանն այսօր Արտաշատի քաղաքային մարզադաշտում հանդիպել են մասնավոր այցով Հայաստանում գտնվող հայազգի հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հետ և տեղում քննարկել մարզադաշտի աթլետիկայի համար նախատեսված վազքուղու վերանորոգման հարցը: Վազքուղու վերանորոգման ծախսերն իր վրա է վերցնում Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան: Այս հարցը Ռոբերտ...

Ի գիտություն

Ի գիտություն 16.03.2020

  Հարգելի՛ քաղաքացիներ, Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու և ձեր իսկ ապահովության համար՝ Արարատի մարզպետարանում չեղարկվում են քաղաքացիների ընդունելությունները։ Հորդորում ենք զերծ մնալ նաև համայնքապետարաններ այցելելուց՝ օգտվելով հեռահար հաղորդակցությունից։ Արարատի մարզպետարան կարող եք դիմում, բողոք և հարցում ուղարկել հետևյալ հասցեներով՝  ✔️ararat@mta.gov.am ✔️ararat․qartughar@mta.gov.am...

Տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող քննարկում

Տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող քննարկում 13.03.2020

Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանի գլխավորությամբ այսօր մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող քննարկում: Քննարկմանը մասնակցել են Արարատի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները, մարզային ոստիկանության վարչության պետի տեղակալ Արտակ Մանուկյանը: «Ինչպես գիտեք՝ ՀՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ևս մի քանի դեպք հայտնաբերվել է երեկ: Մարզային առողջապահական, ուժային կառույցները...

Պահպանել հանգստություն. մարզպետը խորհրդակցություն է հրավիրել

Պահպանել հանգստություն. մարզպետը խորհրդակցություն է հրավիրել 13.03.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգելու համար, որին մասնակցել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները, քաղաքապետերը, մարզի ուժային կառույցների, բժշկական կենտրոնների ղեկավարները, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արարատի մասնաճյուղի ներկայացուցիչները: Մարզպետին զեկուցվել են տարվող աշխատանքների մասին, նշվել է, որ մարզում իրավիճակը...

Մարո Մարգարյանը նշանակվել է Իրավաբանական բաժնի պետ

Մարո Մարգարյանը նշանակվել է Իրավաբանական բաժնի պետ 12.03.2020

Արարատի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքների հիման վրա Մարո Մարգարյանը նշանակվել է վերոնշյալ բաժնի պետի պաշտոնում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:04:49