Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պահպանել հանգստություն. մարզպետը խորհրդակցություն է հրավիրել

Պահպանել հանգստություն. մարզպետը խորհրդակցություն է հրավիրել 13.03.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգելու համար, որին մասնակցել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները, քաղաքապետերը, մարզի ուժային կառույցների, բժշկական կենտրոնների ղեկավարները, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արարատի մասնաճյուղի ներկայացուցիչները: Մարզպետին զեկուցվել են տարվող աշխատանքների մասին, նշվել է, որ մարզում իրավիճակը...

Մարո Մարգարյանը նշանակվել է Իրավաբանական բաժնի պետ

Մարո Մարգարյանը նշանակվել է Իրավաբանական բաժնի պետ 12.03.2020

Արարատի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքների հիման վրա Մարո Մարգարյանը նշանակվել է վերոնշյալ բաժնի պետի պաշտոնում:

Այգեզարդ համայնքի փողոցները կլուսավորվեն

Այգեզարդ համայնքի փողոցները կլուսավորվեն 12.03.2020

Այգեզարդ համայնքում բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Համայնքապետարանից տեղեկանում ենք, որ առաջիկայում համայնքում, մասնավորապես, Դուրյան, Դ. Վարուժան, Բակունց, Հ, Ավետիսյան, Պռոշյան, Շիրվանզադե, Շահումյան, Ֆրիկ փողոցներում իրականացվելու են արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգում և արդիականացում:  Աշխատանքներն իրականացվելու են բացառապես համայնքի միջոցներով: Արդեն մայիսին Այգեզարդը գրեթե ամբողջությամբ կլուսավորվի: 

«Արարատ քաղաքի մշակույթի կենտրոն» ընդգրկվել է «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրում

«Արարատ քաղաքի մշակույթի կենտրոն» ընդգրկվել է «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրում 11.03.2020

«Արարատ քաղաքի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ը դարձել է «Իմ քայլը» հիմնադրամի «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի 2020 թվականի շահառու: Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի տեղեկատվական հարթակից: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի 10 մշակույթի տներ դարձել են ծրագրի 2020 թվականի շահառու: Նշենք, որ ծրագիրը կազմված է երկու բաղադրիչից՝ մարդկային կարողությունների զարգացում և...

Աննա Սարգսյանն արժանացել է շախմատի միջազգային գրոսմայստերի կոչման

Աննա Սարգսյանն արժանացել է շախմատի միջազգային գրոսմայստերի կոչման 11.03.2020

Արարատի մարզի Բուրաստան համայնքից շախմատիստուհի Աննա Սարգսյանը նոր կարգ է լրացրել: Հայաստանի շախմատի կանանց ընտրանու անդամին ՖԻԴԵ-ը կանանց միջազգային գրոսմայստերի կոչում է շնորհել: 2019 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը 4-րդ խաղատախտակի առջև ցույց տվեց լավագույն արդյունքը. շախմատիստուհին 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և արժանացավ անհատական ոսկե մեդալի: Սարգսյանը 3-րդ անգամ լրացրեց կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ՝ տղամարդկանց...

«էկո կանաչ» ծրագրով Վեդի քաղաքում տեղի կունենա ռոք համերգ և ծառատունկ

«էկո կանաչ» ծրագրով Վեդի քաղաքում տեղի կունենա ռոք համերգ և ծառատունկ 11.03.2020

Գյումրու «Ռոք Դպրոցի» կողմից իրականացվող «էկո կանաչ» ծրագրով նոր կյանք կտրվի Հայաստանի տասը մարզերում գտնվող լքված բնական և արհեստական հուշարձաններին, յուրաքանչյուր մարզում կիրականացվի ծառատունկ: Ծրագրի շրջանակներում մարտի 15-ին Վեդու մշակույթի տան հարակից տարածքում կտնկվեն ծառեր, կկայանա բնությանը նվիրված ռոք համերգ: Համերգի ժամանակ Գյումրու «Ռոք Դպրոցը» կներկայանա 8 նոր երգով: Հանրապետության բոլոր մարզերում իրականացվող վերոնշյալ ծրագրի նպատակը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35