Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքապետարան դիմելու առցանց տարբերակ

Համայնքապետարան դիմելու առցանց տարբերակ 03.04.2020

Հարգելի՛ քաղաքացիներ, Ներկայացնում ենք համայնքապետարաններին առնչվող ձեր հարցերը բարձրաձայնելու, դիմումներ, բողոքներ և առաջարկներ ներկայացնելու ամենաանվտանգ ճանապարհը։ Առցանց տարբերակով դիմում-բողոքները համայանքապետարան ներկայացնելու, ինչպես նաև դիմումի ընթացքին հետևելու կարգին ծանոթացե՛ք  հետևյալ հոլովակի օգնությամբ։ Հատկապես առկա իրավիճակում խուսափե՛ք անմիջական շփումից՝ նախապատվությունը տալով հաղորդակցման այլընտրանքային տարբերակներին։ 

Ապրիլի 2-ի դրությամբ մարզում ունենք 158 վարակակիր

Ապրիլի 2-ի դրությամբ մարզում ունենք 158 վարակակիր 03.04.2020

Ապրիլի 2-ի դրությամբ Արարատի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք, որից՝ ☑️ ք.Մասիս - 18 ☑️ ք. Արտաշատ - 15 ☑️ ք. Վեդի - 13 ☑️ գ. Այնթապ - 7 ☑️ գ. Նոր Խարբերդ - 12 ☑️ գ. Նոր Կյուրին - 13 ☑️ գ. Հայանիստ - 5 ☑️ գ. Դարակերտ - 1 ☑️ գ. Արբաթ - 2 ☑️ գ. Ջրաշեն - 7 ☑️ գ. Դիտակ - 5 ☑️ գ. Մխչյան - 13 ☑️ գ. Բուրաստան - 5 ☑️ գ. Դալար - 3 ☑️ գ. Դվին - 2 ☑️ գ. Վերին Դվին - 6 ☑️ գ....

Տեղեկացում 03.04.2020

Ապրիլի 6-ին, ժամը 09:00-ին, Նարեկի համայնքապետարանում անցկացվելու է Նարեկ համայնքի ավագանու հերթական նիստը:

Խիստ հսկողություն՝ Արարատի մարզի տարածքում

Խիստ հսկողություն՝ Արարատի մարզի տարածքում 02.04.2020

Ինչպես հայտնի է՝ ՀՀ տարածքում միջմարզային շարժն, ընդհանուր առմամբ, սահմանափակվել է։ Խիստ հսկողություն է սահմանվել նաև Արարատի մարզից Երևան, մարզից մարզ և հակառակ ուղղություններով երթևեկության համար։ ❗️ Ոստիկանական ուժերին ավելացվել են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր՝ վերահսկողությունը ավելի խստացնելու համար։ Ստուգվում է մեքենաներում ուղևորների քանակը և տեղաշարժման թերթիկի ու անձնագրի առկայությունը: Ուշադրություն է...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ ասորիների Նոր տարվա առիթով

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ ասորիների Նոր տարվա առիթով 01.04.2020

Արարատի մարզի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Սիրելի ասորիներ, թող այս գեղեցիկ տոնը ձեզ համար խաղաղություն, երջանկություն և բարօրություն բերի։ Դժվարին այս օրերին մեր բարեկամ ասորիներին մաղթում եմ հատկապես քաջառողջություն և մեծ համբերություն։ Թող տարին ուրախ շարունակություն ունենա ձեզ համար, միայն բարեկեցություն և լիություն բերի ձեզ։ Շնորհավոր Հաբ-Նիսան։   

Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի

Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի 31.03.2020

Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։ Վերջիններիս Կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն։ Նշենք, սակայն, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այստեղ չի իրականացվի։ 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31