Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում 10.04.2020

Ապրիլի 14-ին, ժամը 11:00-ին, Խաչփարի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:   *** Ապրիլի 17-ին, ժամը 16:00-ին, Սայաթ-Նովայի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:   *** Ապրիլի 17-ին, ժամը 15:00-ին, Այգավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:  

Մարզի սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին նվիրաբերվել է համակարգչային տեխնիկա

Մարզի սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին նվիրաբերվել է համակարգչային տեխնիկա 09.04.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված համակարգչային տեխնիկայից 38-ը տրամադրվել է Արարատի մարզպետարանին։ Նվիրաբերված սարքերը փոխանցվել են թվով 16 դպրոցների 3 և ավելի երեխաներ ունեցող սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է մաս կազմել այս կարևոր գործընթացի։ Անհատներն ու կազմակերպությունները համակարգիչներն ու այլ...

Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել

Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել 09.04.2020

Ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։ Ցավոք, առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Վերջինս Արարատի մարզից...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ 08.04.2020

  Մեր ամենահարազատներ՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով։ Թող ձեր կյանքի գարուններն ու տոները միշտ լուսավոր ու գեղեցիկ լինեն՝ լի ծաղիկներով և ժպիտներով։ Ձեզ անսահման երջանկություն, սեր, առողջություն և ներդաշնակ կյանք եմ մաղթում։ Մենք ձեզ շատ ենք սիրում։       Գարիկ Սարգսյան ՀՀ Արարատի մարզպետ  

Հաշվետվություն՝ Արարատի մարզում ստացված նվիրատվությունների վերաբերյալ

Հաշվետվություն՝ Արարատի մարզում ստացված նվիրատվությունների վերաբերյալ 08.04.2020

Որոշ անհատներ, կազմակերպություններ ներկայիս արտակարգ իրավիճակների պայմաններում, գնահատելով սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող և ռիսկային խմբերում գտնվող անձանց, միայնակ կենսաթոշակառուների ընտանիքներում ստեղծված իրավիճակը, շարունակում են ցուցաբերել ամենատարբեր օգնություններ։ Ներկայացնում ենք անցած մեկ շաբաթվա ամփոփ տեղեկատվություն՝ մարզում բաշխված օգնությունների վերաբերյալ։ Արարատ գյուղական համայնքի 140 անապահով ընտանիքների «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից...

 Արարատի մարզում կորոնավիրուսի վարակման դեպքերի նվազման միտում կա

Արարատի մարզում կորոնավիրուսի վարակման դեպքերի նվազման միտում կա 06.04.2020

Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 173 վարակակիր, սակայն, ի ուրախություն բոլորիս՝ նշենք, որ դեպքերի նվազման տենդենց կա․ երեկ հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել։ Եթե առաջիկա օրերին դինամիկան այսպիսին լինի, ապա կարող ենք ասել, որ վարակի տարածումը մեր մարզում չեզոքացվել է։ Բայց սա, բնավ, չի նշանակում, որ կարող ենք արդեն լիովին հանգիստ լինել, տեղաշարժման սահմանափակումները շարունակվելու են խիստ ռեժիմով և, եթե մեզանից յուրաքանչյուրն իր քայլերում պատասխանատու լինի, ապա...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23