Նորություններ

Մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 28.01.2021
Սիրելի՛ հայրենակիցներ Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի կապակցությամբ: Սա մեր պետական տոնացույցի ամենակարևոր, ամենանվիրական և փառապանծ տոներից մեկն է: Բանակի օրն այն տոնն է, որի առթիվ հնչող շնորհավորանքների հասցեատերը հայ ժողովուրդն է: Մեր ժողովուրդը ձևավորել է մեր բանակը և ապացուցել նրա գոյության իրավունքն ոչ միայն թղթի վրա, այլ նաև կռվի դաշտում: Մեր 29 տարեկան բանակը ծնվել և թրծվել է մեր գոյապահպանման պայքարի բովում,...
Այսօր Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցավ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, հարազատներ ու ծառայակից ընկերներ, ազատամարտիկներ, Վեդիի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզի բնակիչներ: Միջոցառման մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության հիմնով,...
Տեղեկացում 25.01.2021
Հունվարի 27-ին, ժամը 13:00-ին, Նորաշենի համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Հունվարի 29-ին, ժամը 11:00-ին, Մասիսի քաղաքապետարանում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը:

Մարզպետը մասնակցել է Պարույր Սևակի ծննդյան 97-ամյակին նվիրված միջոցառմանը 24.01.2021
1924 թ-ի այս օրը Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ծնվել է հայ մեծանուն գրող, հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակը. այսօր նա կդառնար 97 տարեկան: Ձևավորված ավանդույթի համաձայն` պոետի ծննդավայրում նշվել է նրա ծննդյան տարեդարձը, կազմակերպվել է փոքրիկ հուշ-ցերեկույթ, որին ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Ցերեկույթին մասնակցել է նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ինչպես նաև արվեստագետներ, տարբեր դպրոցների աշակերտներ ու ուսուցիչներ, համայնքի...

Ամփոփվել են ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային ծառայությունների 2020 թվականի աշխատանքները 20.01.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային ծառայությունների 2020 թվականի գործունեության ամփոփման նպատակով այսօր մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության և ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, ՀՀ ԱԻՆ ենթակայությամբ գործող տարածքային ծառայությունների պատասխանատուները, մարզպետարանի...
Տեղեկացում 18.01.2021
Հունվարի 19-ին, ժամը 14:00-ին, Սիսավանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հունվարի 20-ին, ժամը 15:00-ին, Նիզամիի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հունվարի 20-ին, ժամը 15:00-ին, Արարատ քաղաքում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հունվարի 20-ին, ժամը 14:00-ին, Հովտաշենի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Հունվարի 21-ին, ժամը...


