Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հունվարին Արարատի մարզում ծնվել է 135 երեխա

Հունվարին Արարատի մարզում ծնվել է 135 երեխա 12.02.2021

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ 2021 թ-ի հունվար ամսվա ընթացքում  Արարատի մարզում ծնվել է 135 երեխա՝ 77 տղա և 58 աղջիկ: Մասնավորապես, մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններից «Արտաշատի ԲԿ»-ում ծնվել է 43 երեխա, «Մասիսի ԲԿ»-ում՝ 13, Վեդու ծննդատանը՝ 49 , իսկ «Արարատի հիվանդանոց ԲԿ» -ում լույս աշխարհ է եկել 30 երեխա:  

Տեղեկացում 10.02.2021

Փետրվարի 10-ին, ժամը 10:00-ին, Ազատավանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը:  *** Փետրվարի 22-ին, ժամը 11:00-ին, Քաղցրաշենի համայնքապետարանում  անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստը:  *** Փետրվարի 24-ին, ժամը 10:00-ին, Մասիսի քաղաքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: 

Մարզպետը ճանապարհել է մարզի նորակոչիկներին

Մարզպետը ճանապարհել է մարզի նորակոչիկներին 08.02.2021

Այսօր մարզկենտրոն Արտաշատում տեղի ունեցավ 2020 թվականի ձմեռային զորակոչին Արարատի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման  արարողությունը, որին մասնակցում էր Արարատի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Թևոնյանը: Ներկա էին նաև Հայ առաքելական եկեղեցու Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, Պաշտպանության նախարարության և Զինված Ուժերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:...

Մարզպետն ընդունել է «Վեդու քաղաքացիական նախաձեռնության» անդամներին

Մարզպետն ընդունել է «Վեդու քաղաքացիական նախաձեռնության» անդամներին 05.02.2021

Այսօր Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մարզպետարանում ընդունել է «Վեդու քաղաքացիական նախաձեռնություն» կազմակերպության անդամներին: Նշենք, որ այս նախաձեռնության ջանքերով հունվարի 27-ին Վեդի քաղաքում տեղադրվել էր Արցախյան պատերազմներում հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշարձան և կազմակերպվել էր միջոցառում ՝ ի պատիվ նահատակված մարտիկների: Միջոցառմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում...

Վարչապետի գլխավորությամբ Արարատի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են 2020 թ-ի արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Վարչապետի գլխավորությամբ Արարատի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են 2020 թ-ի արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը 03.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արարատի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, փոխմարզպետները, Դատախազության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության, մարզային վարչությունների, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանման ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետը նշել...

Մեկնարկել են գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները

Մեկնարկել են գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները 02.02.2021

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները։ Գյուղապահովագրության պայմանագրեր կնքելու համար հարկավոր է մոտենալ «Ռոսգոսստրախ-Արմենիա», «Սիլ Ինշուրանս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների գրասենյակներ։ 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է , դրանում ներառվել են՝ •  կարտոֆիլ,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-26 19:03:21