Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օգնություն՝ Կարմիր խաչից

Օգնություն՝ Կարմիր խաչից 07.05.2020

ՀՀ Արարատի մարզպետարանի հետ համագործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ՝ Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Վեդի և Մասիս քաղաքներում 1512 միայնակ և անժառանգ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և առավել խոցելի ընտանիքներին տրամադրվում է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթ։ Փաթեթները շահառուներին են հասցնում կամավորները: Ի դեպ, փաթեթները կազմվել են՝ հիմնվելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված մեկ մարդու...

Գարիկ Սարգսյանն ու Արսեն Թորոսյանն այցելել են Արտաշատի ԲԿ

Գարիկ Սարգսյանն ու Արսեն Թորոսյանն այցելել են Արտաշատի ԲԿ 05.05.2020

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ այցելել են Արտաշատի բժշկական կենտրոն՝ կրկին ծանոթանալու այստեղ բուժում ստացող կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտների առողջական վիճակին, ինչպես նաև մատուցվող բժշկական ծառայությունների որակին։ Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և COVID-19-ի կլինիկական աշխատանքների գծով համակարգող Լիլիթ Մուսեյանը հանգամանորեն ներկայացրել են այս պահին ԲԿ-ում հիվանդանոցային բուժում...

Սուբվենցիոն ծրագրով կասֆալտապատվի Շահումյան համայնքի գերեզմանոց տանող ճանապարհն ու կլուսավորվեն փողոցները

Սուբվենցիոն ծրագրով կասֆալտապատվի Շահումյան համայնքի գերեզմանոց տանող ճանապարհն ու կլուսավորվեն փողոցները 05.05.2020

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Արարատի մարզի Շահումյան համայնքի «Գերեզմանատուն տանող մոտ 0.762 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ» և «Փողոցների լուսավորության իրականացման աշխատանքներ» ծրագրերը: Առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքում կհայտարարվեն ծրագրերի իրականացման մրցույթները` ապահովելով արդյունավետ, հնարավորինս թափանցիկ և...

Մարզում կա կորոնավիրուսով հաստատված 320 վարակակիր

Մարզում կա կորոնավիրուսով հաստատված 320 վարակակիր 04.05.2020

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությ ամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 176 պացիենտ: Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես հայտնի է, արտակարգ դրության ընթացքում կիրառված սահմանափումներն այսօրվանից որոշակիորեն մեղմացվել են, սակայն չի նշանակում, թե վտանգն արդեն անցել է: Պետք է շարունակենք խստագույնս պահպանել հիգիենայի բոլոր կանոնները, հնարավորինս սահմանափակենք շփումը...

Հաշվետվություն՝ մարզում տրամադրված օգնությունների վերաբերյալ

Հաշվետվություն՝ մարզում տրամադրված օգնությունների վերաբերյալ 04.05.2020

Ներկայացնում ենք համայնքների կողմից տրամադրված տեղեկատվություն՝ վերջին շաբաթների ընթացքում մարզում անհատների և կազմակերպությունների կողմից արված նվիրատվությունների վերաբերյալ։ . Հայկական Կարմիր խաչի ընկերությունը արտակարգ ռեժիմով շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Արարատի մարզի տարբեր համայնքների միայնակ տարեցներին և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին: Ընկերության օգնության փաթեթները բաժանվել է Արարատի, Արտաշատի, Վեդու տարածաշրջանների ավելի քան 763 ընտանիքի։...

Տեղեկատվություն` մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թվի վերաբերյալ

Տեղեկատվություն` մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թվի վերաբերյալ 28.04.2020

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 275 է, որոնցից 128-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 143 պացիենտ:  Առողջ եղեք

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31