Նորություններ
Ուշադրություն 03.05.2021
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 24-րդ կմ տեղամասում ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով մայիսի 2-ին, ժամը 13.00-18.00-ը, «Տեր-Հայրապետյան Շին» ՍՊԸ-ի կողմից իրականացվելու են ճանապարհային նշանների տեղադրման և գծանշման աշխատանքներ: Վերոնշյալ ժամանակահատվածում ճանապարհի 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիները փակվելու են Երթևեկությունը կազմակերպվելու է 1-ին երթևեկելի գոտով
Covid-19 ի դեմ այսօր պատվաստվել է Մասիսի ԲԿ անձնակազմը` տնօրեն Հայկ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հիշեցնենք` պատվաստումն անվճար է և կամավորության սկզբունքով, կիրառվում է 18 տարեկանից բարձր անձանց համար: Պատվաստվում են ռիսկի խմբում գտնվող 65 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդներն ու բուժաշխատողները` AstraZeneca և «Sputnik-V» պատվաստանյութերով:

Արարատի արվեստի դպրոցի սաներն արժանացել են «Գրան Պրի» մրցանակին 28.04.2021
Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի սաներն ու գեղարվեստական ղեկավար Ռիտա Գևորգյանը մասնակցել են «Արտ Մյուզիք» 12-րդ միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել «Գրան Պրի» մրցանակին: Սաները փառատոնին ներկայացրել են Ջոակինո Ռոսինիի «Մոխրոտը» օպերան` մյուզիքլային տարբերակով: Ապրիլի 30-ին մյուզիքլը կներկայացվի ավելի լայն լսարանի առջև. Արարատի մշակույթի տանը Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սաները հանդես կգան Արցախյան...
Տեղեկացում 27.04.2021
Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին, Հովտաշենի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Մայիսի 5-ին, ժամը 15:30-ին, Այգավանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին, Քաղցրաշենի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Մայիսի 17-ին, ժամը 12:00-ին, Կանաչուտի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: ***...

Հանրապետության բոլոր մարզերում այսօր ծառատունկ էր 26.04.2021
10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում Արարատի մարզում այսօր տնկվել են անտառային վայրի պտղատեսակներով 7000 ջրդի ծառեր: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրակրթական հաստատությունների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած համապետական ծառատունկի ընթացքում ծառեր են տնկվել գյուղական ու քաղաքային համայնքների պուրակներում, դպրոցամերձ տարածքներում, զբոսայգիներում և այլն:

Նշավանում Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված խաչքար է տեղադրվել 26.04.2021
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ներկա է գտնվել Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված քաջորդիների հիշատակին նվիրված ևս մեկ խաչքարի բացման արարողության. Նշավան համայնքում այսօր տեղադրվել է նշավանցի անմահ հերոսներ Արթուր Նիկողոսյանի և Վանիկ Գրիգորյանի հիշատակին նվիրված խաչքարը, որի բացման պատիվը տրվել է քաջորդիների այրիներին։


