Նորություններ

Ասֆալտապատվում են Արալեզ համայնքի մի շարք փողոցներ 06.05.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են Արալեզի Ա. Բակունց Իսահակյան Շիրազ Սևակ ներհամայնքային փողոցները: Վերոնշյալ ծրագրով նախատեսվում է իրականացնել ասֆալտապատում և ճանապարհի եզրերի խճապատում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 62 մլն155 հազ ՀՀ դրամ, որից 45%-ը տոկոսը տրամադրել է Կառավարությունը, 55%-ը՝ համայնքը: ...

Դարբնիկ համայնքում ավարտվել են մի շարք փողոցների գազաֆիկացման աշխատանքները 05.05.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով գազաֆիկացվել են Կամո Բալայան,3-րդ,4-րդ,5-րդ,6-րդ,Նոր թաղամասի գլխավոր փողոցները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 10 մլն 080 հազար ՀՀ դրամ, որից 50%-ը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 50 %-ը՝ համայնքը:

Մեկնարկել են Նորամարգ-Հովտաշեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները 05.05.2021
Կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման ծրագրով մեկնարկել են Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 (4.4 կմ) ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ավտոճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ: Ծրագրով նախատեսվում է իրականացնել գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում և...

Շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: 04.05.2021
Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի...
Արտաշատի պոլիկլինիկայում այսօր պատվաստվել են Արարատի մարզպետարանի մի շարք աշխատակիցներ: Կամավորության սկզբունքով իրականացվող պատվաստումներն Արարատի մարզի բուժկենտրոններում մեկնարկել են դեռևս անցյալ ամիս. AstraZeneca և Sputnik-V պատվաստանյութերով պատվաստումներ են իրականացվել Արտաշատի, Վեդու, Մասիսի պոլիկլինիկաներում, Քաղցրաշենի, Մրգավանի և Վերին Արտաշատի ամբուլատորիաներում: Հիշեցնենք՝ Պատվաստվում են ռիսկի խմբում գտնվող 65 և բարձր տարիքի քաղաքացիները,...

Համերգ՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոս տղաներին: 03.05.2021
Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի սաները հանդես են եկել համերգով՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոս տղաներին: Ապրիլի 30-ին Արարատի մշակույթի տանը կայացած համերգի ընթացքում հնչել են դասական ու ազգային երաժտության գոհարներ, լայն լսարանին է ներկայացվել վերջերս «Արտ Մյուզիք» 12-րդ միջազգային մրցույթ-փառատոնին «Գրան Պրի» մրցանակին արժանացած Ջոակինո Ռոսինիի «Մոխրոտը» օպերան` մյուզիքլային տարբերակով:


