Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում 23.05.2020

Հունիսի 1-ին, ժամը 15:00-ին, Լուսառատի համայնքապետարանում անցկացվելու է  համայնքի ավագանու հերթական նիստը:  *** Հունիսի 1-ին, ժամը 16:00-ին, Ոստանի  համայնքապետարանում անցկացվելու է  համայնքի ավագանու հերթական նիստը:  *** Հունիսի 2-ին, ժամը 11:00-ին, Մասիսի համայնքապետարանում անցկացվելու է  համայնքի ավագանու հերթական նիստը:  *** Հունիսի 2-ին, ժամը 11:00-ին, Ուրցաձորի համայնքապետարանում անցկացվելու է  համայնքի ավագանու հերթական...

Մարզում կա կորոնավիրուսով հաստատված 552 վարակակիր

Մարզում կա կորոնավիրուսով հաստատված 552 վարակակիր 22.05.2020

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 552 է, որոնցից 213-ը՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 331 քաղաքացի: 

Մարզի 13 համայնքներում կկառուցվեն ֆուտբոլային խաղադաշտեր

Մարզի 13 համայնքներում կկառուցվեն ֆուտբոլային խաղադաշտեր 21.05.2020

Արարատի մարզի 13 համայնքներում «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի և համայնքների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Արարատի մարզպետարանի աջակցությամբ, մարզի 13 համայնքներում կկառուցվեն միջազգային չափանիշներին համապատասխան արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր: Խաղադաշտերը կկառուցվեն դպրոցամերձ տարածքներում կամ համայնքների կողմից հատկացված համապատասխան վայրերում: Կառուցվող խաղադաշտերի համար ընտրվել են հետևյալ համայքները՝ ✅ Այնթապ (դպրոց) ✅ Լուսառատ (դպրոց) ✅...

 Նարեկ համայնքում կիրականացվեն խմելու ջրագծի և արտաքին կոյուղագծի կառուցման աշխատանքներ

Նարեկ համայնքում կիրականացվեն խմելու ջրագծի և արտաքին կոյուղագծի կառուցման աշխատանքներ 21.05.2020

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արարատի մարզի Նարեկ համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտը: Նարեկ համայնքի խմելու ջրագծի և արտաքին կոյուղագծի կառուցման աշխատանքները շուտով կսկսվեն: Աշխատանքների համար հայտարարված մրցույթն ավարտվել է, կապալառու ընկերությունը «ՎԱԼ-ԿԱՐ» ՍՊԸ-ն է: Ծրագրի արժեքը կազմում է 6 484 000 ՀՀ դրամ: 

Վարդաշեն համայնքում ոռոգման ցանց կկառուցվի

Վարդաշեն համայնքում ոռոգման ցանց կկառուցվի 21.05.2020

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արարատի մարզի Վարդաշեն համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտը: Վարդաշեն համայնքի ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները շուտով կսկսվեն: Ոռոգման ցանցի կառուցման համար հայտարարված մրցույթն ավարտվել է, կապալառու ընկերությունը «ԷՐԳԻՐ» ԲԲԸ-ն է: Ծրագրի արժեքը կազմում է 24 150 000 ՀՀ դրամ: 

Ջրաշեն համայնքում ասֆալտապատում կիրականացվի

Ջրաշեն համայնքում ասֆալտապատում կիրականացվի 20.05.2020

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արարատի մարզի Ջրաշեն համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտը: Ջրաշեն համայնքի Ս. Քոլոզյան փողոցի 775 մ հատվածի ասֆալտապատման աշխատանքները շուտով կսկսվեն: Ասֆալտապատման համար հայտարարված մրցույթն ավարտվել է, կապալառու ընկերությունը «ՀԻՊԵՐՆՈՎԱ» ՍՊԸ-ն է: Ծրագրի արժեքը կազմում է 57 820 000 ՀՀ դրամ: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31