Նորություններ

Նորաբաց համայնքում արդիականացվում է լուսավորության համակարգը 17.08.2021
Նորաբաց համայնքում արդիականացվում է լուսավորության համակարգը: Կառավարության սուբվենցիոն ծրագրով համայնքում լուսավորությունն այսուհետ կլինի էներգախնայող LED լուսատուներով: Արդյունքում էականորեն կխնայվի էլեկտրաէներգիան, համայնքում գիշերային լուսավորությունն էլ ավելի երկար կլինի: Ի դեպ, Նորաբացը գրեթե ամբողջությամբ ապահովված է գիշերային լուսավորությամբ: Աշխատանքների իրականացման համար ծախսվել է շուրջ 28 միլիոն ՀՀ դրամ՝ Կառավարություն-համայնք 50%-50% հարաբերակցությամբ: Նշենք, որ...

Բաղրամյան համայնքում շինարարական մի շարք աշխատանքներ են իրականացվում 13.08.2021
Բաղրամյան համայնքում շինարարական ակտիվ եռուզեռ է, այստեղ համայնքի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվում: Արդեն սկսվել և ընթացքի մեջ են Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքի շուրջ 615 գծամետր երկարությամբ ոռոգման ջրագծի վերակառուցման աշխատանքները: Ծրագրի արժեքը 20 միլիոն 500 հազար ՀՀ դրամ է, որի 55%-ը հատկացնում է Կառավարությունը, 45%-ը՝ համայնքը: Կրկին Կառավարության աջակցությամբ կարևորագույն խնդիր է լուծվում նաև համայնքի մանկապարտեզում:...

Արարատի մարզպետարանի աշխատակիցները պատվաստվել են 13.08.2021
Արարատի մարզպետարանի աշխատակիցների մի մասը նույնպես պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Վերջիններս ստացել են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի» և «Կորոնավակ» պատվաստանյութերի առաջին դեղաչափը:
Տեղեկացում 12.08.2021
Օգոստոսի 17-ին՝ ժամը 17:00-ին, Տափերական համայնքում անցկացվելու է Տափերական համայնքի ավագանու հերթական նիստը:

Տափերականցի 28-ամյա կապիտանը հետմահու պարգևատրվել է 11.08.2021
Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության և խիզախության համար Արցախի նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել Արցախի ՊԲ N զորամասի զինծառայող, կապիտան Տարոն Արսենի Ստեփանյանը: Տափերականցի 28-ամյա զինվորականի պարգևը հերոսի մարտական ընկերները հանձնեցին ընտանիքի անդամներին: Պարգևատրման արարողությանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Սերգեյ Ատոմյանը: Տարոն Ստեփանյանը զոհվել է Արցախի Հանրապետության Մարտունու...

Վթարավտանգ ճանապարհահատվածներում կատարվում են անվտանգության բարելավման աշխատանքներ 05.08.2021
Հ-8 հանրապետական նշանակության ավտոճանապարհին աշխատանքներ են տարվել երկու վտանգավոր կետերի վրա. վերանորոգվել է Նոր Խարբերդ և Մարմարաշեն բնակավայրերի մոտ գտնվող օղակաձև խաչմերուկը. փոխվել են եզրաքարերը‚ կատարվել են գծանշումներ‚ ասֆալտապատվել է հարակից տարածքը և այլն։ Նշված ճանապարհահատվածներում անվտանգության բարելավման աշխատանքները կատարվում են Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։...