Նորություններ

Ցուցահանդես՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանը 24.06.2021
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանն այսօր տեղի է ունեցել Արտաշատի գեղարվեստի դպրոցի 2020-2021 ուս. տարվա հաշվետու ցուցահանդեսը, որին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ու Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը: Մարզպետը փոքրիկ նկարիչներին հանձնել է պատվոգրեր, շրջել ցուցասրահում, ծանոթացել երեխաների աշխատանքներին՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ և ստեղծագործական վերելքներ:

Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղի կկառուցվի 24.06.2021
Հայաստանը կունենա Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղով մարզադաշտ: Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ: Որոշումը կայացվել է գործադիրի այսօրվա նիստում: Օբյեկտի շինարարական նախագծային արժեքը կազմել է շուրջ 310 մլն...

Արարատի մարզից հավանության է արժանացել 17 սուբվենցիոն ծրագիր 23.06.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Արարատի մարզից ներկայացված 17 ծրագրային հայտ: Հաստատված ծրագրերն են․ 1. Ջրահովիտ- Ներհամայնքային փողոցների մասնակի ասֆալտապատում 2. Նորամարգ- Ազատության 17-րդ, 24-րդ փողոցների և դաշտամիջյան ջրագծի կառուցում 3. Ազատավան- Մանկապարտեզի տարածքի բարեկարգում 4. Սիս- Նիզամի փողոցի մասնակի...

Մարզպետը մասնակցել է զորակոչիկների ճանապարհելու արարողությանը 22.06.2021
ՀՀ-ում մեկնարկել է ամառային զորակոչը: Արտաշատ քաղաքում այսօր նորակոչիկներին ճանապարհելու էր գնացել նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Մարզպետը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն: Արարողության ժամանակ Արցախի նախագահի հետմահու շնորհված պարգևները հանձնվել են զոհված զինծառայողների հարազատներին: Նորակոչիկները ստացել են նաև քահանայի օրհնությունը:

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առիթով 21.06.2021
Սիրելի՛ բուժաշխատողներ, Առողջապահական համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առիթով: Վերջին մի քանի տարիներին ձեր աշխատանքն ընթանում է բավականին բարդ ու լարված իրավիճակում՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և պատերազմական իրավիճակով: Պատերազմի ողջ ընթացքում դուք առաջնագծում էիք՝ զինվորի կողքին: Խոնարհումս մեր այն բուժաշխատողների առաջ, որոնք մեկ վայրկյան անգամ չվարանեցին և իրենց կյանքը զոհեցին մարտի դաշտից մեր վիրավոր զինվորներին դուրս...
Տեղեկացում 21.06.2021
Հունիսի 23-ին, ժամը 10:00-ին, Դարբնիկի համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը: