Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք


Ֆինանսական վարչություն

Ֆինանսական վարչության պետ` Լեռնիկ Խաչատրյան

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235/ 2 05 77   էլ. փոստ

Ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչությունը /այսուհետև վարչություն/ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում, որն իր գործունեությամբ ենթարկվում է մարզպետին և աշխատակազմի ղեկավարին՝ քաղաքացիական ծառայության մասով:

Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, մարզպետի կարգադրություններով, որոշումներով, մարզպետարանի և կանոնադրություններով:

Վարչությունը բաղկացած է՝ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժիններից:
Վարչության աշխատանքները ղեկավարում և կազմակերպում է վարչության պետը:

Վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝

1. Ֆինանսատնտեսական բաժին
Օրենքով սահմանված կարգով մշակում և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միջոցով կառավարության քննարկամանն առաջարկություններ է ներկայացնում պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերող հատվածի , ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.
Օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական բյուջեով մարզպետարանին հատկացված միջոցները, վերահսկում է այդ միջոցների նպատակային օգտագործումը.
Ապահովում է մարզի տարածքում <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին>> ՀՀ օրենքի շրջանակներում ֆինանսավորում ստանալու հնարավորություն ունեցող համայնքների բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման գծով բյուջետային հայտերի սահմանված կարգով ներկայացումը ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, իր լիազորությունների շրջանակներում աջակցում է պետական բյուջեից հատկացված սուբվենցիաների հաշվին ֆինանսավորվող բնապահպանական ծրագրերի և միջոցառումների իրականացմանը.
Մեթոդական և խորհրդատվական օգնություն է ցույց տալիս համայնքի բյուջեի նախագծի մշակման նախապատրաստման ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վերահսկում է բյուջետային գործընթացը.
Ապահովվում է մարզպետարանի յուրաքանչյուր տարվա համար բյուջետային ֆինանսավորման հայտերի, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և համապատասխան բացատրագրերի կազմակերպումը.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության մարզպետարանի կանոնադրությամբ վարչության համար սահմանվող այլ գործառույթների իրականացումը.
Համակարգում է մարզպետարանի գնումների գործընթացը:
2. Հաշվապահական հաշվառման բաժին
Բաժինը իրականացնում է մարզպետարանի համար հաշվապահական հաշվառման և հաշվետվությանը վերաբերվող հրահանգների, նորմատիվային այլ փաստաթղթերի ժամանակին մշակման հրահանգավորման և ներդրման աշխատանքները:
Մարզպետարանի օպերատիվ հաշվապահական հաշվառման կազմակերպումը և իրականցումը:
Տարեկան ծախսերի ամփոփ հաշվապահական հաշվետվության կազմումը: Հաշվապահական հաշվառման մեջ առաջավոր ձևերի, մեթոդների ներդրումը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությամբ վարչության համար սահմանվող այլ գործառույթների իրականացումը:


 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32