Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք


Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչություն

Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ` Յուրի Մարտիրոսյան

28-60-23, (0235) 2-52-16 /+374/ 235 2 24 74   էլ. փոստ

ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության  վարչությունը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է աշխատակազմի ղեկավարին և մարզպետին:

Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ Նախագահի հրամանագրով, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումներով, օրենքներով ու ենթաօրենսդրական ակտերով, մարզպետի որոշումներով ու կարգադրություններով, ինչպես նաև մարզպետարանի և սույն կանոնադրություններով:
Վարչությունը նախապատրաստում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծման համար ելակետային տվյալներ:
Սահմանված կարգով կազմակերպվում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում մարզպետին:
Նախապատրաստում է մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ նյութերը և դրանց հիման վրա համապատասխան առաջարկություն է ներկայացնում մարզպետին:
Ուսումնասիրում է հանրապետության տարածքային զարգացման ու տարաբնակեցման նախագծերը և ուրվագծեր, նախապատրաստում է համապատասխան եզրակացություն դրանց վերաբերյալ և ներկայացնում մարզպետին:
Նախապատրաստում է մարզի հեռանկարային և ընթացիկ սոցիալ- տնտեսական զարգացման քաղաքաշինական ծրագրերը և ներկայացնում մարզպետին:
Մարզպետի իրավասության սահմաններում կազամկերպում է բնակարանային և այլ շինարարություն:
Մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթներ:
Մարզպետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի միջոցով իրականացնում է համայնքների ղեկավարների քաղաքաշինական գործունեության հսկողություն և ըստ անհրաժեշտության ստուգումներ:
Ստուգման արդյունքում կազմված արձանագրության հիման վրա համապատասխան առաջարկություն է ներկայացնում մարզպետին ապօրինի շինարարության կանխման, կասեցման կամ վերացման համար՝ պատասխանատվության ենթարկելու մեղավոր անձանց:
Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող մարզի տարածքներում սահմանված կարգով համակարգում է կառուցապատումը մարզպետի իրավասության շրջանակում:
Ուսումնասիրում է քաղաքշինական նպատակներով համայնքների ղեկավարների կողմից ներկայացվող առաջարկությունները և համապատասխան եզրակացություն է ներկայացնում մարզպետին:
Պետբյուջեի հաշվին կառուցվող կամ կապիտալ վերանորոգվող օբյեկտների համար համապատասխան գնումներ կատարելու նպատակով կազմում է գնումների անհրաժեշտ փաստաթղթերը:
Կազմակերպում և վերահսկում է մարզային ենթակայության ջրմուղկոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքը:
Կազմակերպում է աղբի ու թափոնների վերամշակումը:
Կազմակերպում է մարզի բնակարանային ֆոնդի օգտագործումը ու պահպանությունը, դրա նորոգման ու շահագործման աշխատանքների կորդինացումը:
Կազմակերպում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեությունը:
Կազմակերպում է մարզային նշանակության ճանապարհների, կամուրջների, թունելների և այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը:
Աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը:
Ուսումնասիրում և նախապատրաստում է քաղաքաշինության, տրանսպորտի և կոմունալ հարցերի վերաբերյալ գրությունների, դիմում-բողոքների պատասխանները և ներկայացնում մարզպետին:
 

Հողաշինության բաժին
Հողաշինության բաժնի պետ` Ոսկան Միսակյան

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235/ 2 61 22   էլ. փոստ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-04 11:24:58