Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք


Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչություն

Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ` --

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235 / 2 51 09   էլ. փոստ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը կառուցվածքային ստորաբաժանում է:

Վարչությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև մարզպետի որոշումներով, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հրամաններով, ցուցումներով, մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումներով:
Վարչությունը իր լիազորությունների շրջանակներում՝
- կազմակերպում է մարզում գործող պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության բնագավառի ծրագրերի իրականացումը.
- կազմակերպում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքները. Հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները.
- համակարգում և վերահսկում է մարզի տարածքում ջրատնտեսական ոռոգման կազմակերպությունների գործունեությունը.
- կազմակերպում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատունների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման, ագրոկանոների պահպանմանն ուղղված աշխատանքները.
- կազմակերպում է մարզի տարածքումանասնաբուժական ծառայությանը, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները.
-կազմակերպում և վերահսկում է մարզի տարածքի սերմնաբուծական կազմակերպությունների տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների գործունեությունը.
-վերահսկում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտի տնտեսվարող այլ սուբյեկտներին՝արտադրության կազմակերպման և զարգացման գործում.
- վերահսկում է սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության տարածքային ծառայությանը՝ հակահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
- վերահսկում է գյուղացիական կենդանիների համարակալման և հաշվառման աշխատանքների կազմակերպումը.
- մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իրականացնում դրանք մարզի տարածքում.
-կազմակերպում և վերահսկում է մարզի տարածքում բնապահպանության օրենսդրության կատարման նկատմամբ և խախտման փաստերը, տեղյակ է պահվում համապատասխան մարմիններին.
-վերահսկում և աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնագողության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացումը.
-վերահսկում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների աշխատանքը.
-կազմում է տեղեկատվություն՝ մարզի տարածքումբնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեության վերաբերյալ.
-համակարգում և վերահսկում է մարզի անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառման աշխատանքները և հրդեհների մարման աշխատանքների ներգրավում մասնագիտական ծառայություններին, անտառօգտագործողներին և բնակչությանը.
-համակարգում է միջոցառումների իրականացմանը բուսական աշխարհի պահպանության և արտադրության նպատակով, համաձայնեցնելով այդ բնագավառում լիազորված մարմնի հետ.
-համակարգում և աջակցում է կենդանական աշխարհի պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեությանը.
Վարչությունը ունի Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18