Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն
Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ` Սուսաննա Կտրակյան
/+374 235/ 2 23 16, /+374 235/2 02 59
ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է աշխատակազմի ղեկավարին և մարզպետին:
Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, ՀՀ նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումներով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարությունների իրենց իրավասության շրջանակներում տրված ցուցումներով և գիտամեթոդական հրահանգներով, մարզպետի որոշումներով ու կարգադրություններով, կանոնադրությամբ:
Վարչությունը իրագործում է պետական առողջապահական և սոցիալական ծրագրերը, մարզային ենթակայության պետական առողջապահական և սոցիալական հաստատությունների աշխատանքը, օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը, վերահսկում է մարզի տարածքում առողջապահական և սոցիալական ապահովության ոչ պետական հաստատությունների և կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությամբ:
Կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, համակարգում է մարդասիրական օգնության բաշխումը:
Մարզի տարածքում կազմակերպում և իրականացնում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ:
Մարզի տարածքում կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումները, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման աշխատանքները:
Աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը, պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման աշխատանքներին:
Կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական և սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումը և շահագործումը:
Իրականացնում է վարչությանը վերաբերվող մարզպետի որոշումների ու կարգադրությունների կատարումը մարզային ենթակայության հիմնարկներում, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների մարզում գտնվող տարածքային ծառայություններին է հասցնում մարզպետի որոշումները, կարգադրություններն ու հանձնարարականները:
Իրականացնում է մարդասիրական օգնության և զարգացման ծրագրեր:
Ապահովում է պետական պատվերի տեղադրումը առողջապահական հիմնարկներում համապատասխան ֆինանսական նպատակային օգտագործումը և հաշվետվությունների ընդունումը:
Ապահովում է բժշկական հաստատություններում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման, բաշխման, պահպանման և հաշվառման աշխատանքները: