Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի որոշ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

07.02.2020

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում Արարատի մարզի երկու ճանապարհահատվածներում՝ Տ-2-38-Այգեզարդ (2.1 կմ) և Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ)‚ շարունակվում են վերականգնման աշխատանքները։ Նշված ճանապարհահատվածների վերականգնումը կավարտվի 2020թ. ընթացքում։

Այս ծրագրի շրջանակներում 2019 թվականին հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել Արարատի մարզի հետևյալ ճանապարհահատվածները՝

- Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚
- Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚
- Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ)‚

Հիշեցնենք, որ Արարատի մարզում 2020 թվականին պետական բյուջեի միջոցներով նախնական նախատեսված է միջպետական և հանրապետական նշանակության 23,4 կմ ավտոճանապարհի հիմնանորոգում, ինչպես նաև՝ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20