Նորություններ

Ավարտվել են Նոր Կյանք համայնքի խմելու ջրագծի փոխման աշխատանքները 12.12.2019
Նոր Կյանքում ավարտվել են համայնքի խմելու ջրագծի փոխման աշխատանքները: Դեռևս այս տարվա հոկտեմբերի կեսերին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի համար ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և համայնքի համաֆինանսավորմամբ հատկացվել է 8 մլն 880 հազ. դրամ: Ընդհանուր առմամբ գոյություն ունեցող ջրագծի փոխման նպատակով անց է կացվել 1925 մ երկարությամբ խողովակաշար:

Արտաշատի պետական դրամատիկական թատրոնը նոր դահլիճ ունի 12.12.2019
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել փոքր դահլիճի բացման արարողությունը: Լուսային, ձայնային նորագույն սարքավորումներով զինված դահլիճը նախատեսված է տիկնիկային ներկայացումների ու մոնոներկայացումների, գրքի շնորհանդեսների, պոեզիայի և հոբելյանական երեկոների կազմակերպման համար։ Դահլիճը ինքնաարտահայտման յուրօրինակ հարթակ կարող է դառնալ նաև երիտասարդ ստեղծագործողների համար: Բացման առթիվ կայացած միջոցառման շրջանակներում ցուցադրվել է Ռ.Առաքելյանի...

Մեկնարկում է մարզային մշակութային տների հզորացման ծրագիրը 11.12.2019
«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մեկնարկը։ Դիմելու վերջնաժամկետն է՝ 2020 թ.-ի հունվարի 31-ը։ Ծրագրի նպատակը Ծրագիրն ուղղված է Հայաստանում արվեստի և մշակութային կյանքի համաչափ զարգացմանը, որն իրականացվելու է մարզային մշակութային կազմակերպությունների աշխատակազմերի կարողությունների զարգացման, ենթակառուցվածքային բարելավման և տեխնիկական վերազինման միջոցով։...

Գյուղոլորտին վերաբերող խմբային դասընթաց՝ Արարատի մարզում 11.12.2019
Արարատի մարզի Արաքսավան համանքում երեկ տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության կողմից իրականացված անվճար խմբային դասընթաց: Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, այն նվիրված էր ջերմատնային պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վնասատուների դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցառումների իրականացմանը: Դասընթացի ընթացքում առանձին անդրադարձ է...

Մարզպետն Արտաշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին 11.12.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետների ուղեկցությամբ այսօր շրջել է Արտաշատ քաղաքում, ծանոթացել Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին: Ծրագրով քաղաքում բարեկարգվում և ասֆալտապատվում է Շահումյան փողոցը, ինչպես նաև համայնքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 19, 21, 23 շենքերի բակերը, Մարքսի փողոցի թիվ 3, 5, 7 շենքերի բակերը, Իսակովի փողոցի 47/2, 47/3 շենքերի բակերը։ Իրականացվում են նաև՝ ✔փոսային...

Նոր Խարբերդում ավարտվել են 1-6-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները 10.12.2019
Արարատի մարզի համայնքներում այս տարի մեծ ծավալով իրականացված ասֆալտապատման աշխատանքներից անմասն չի մնացել նաև Նոր Խարբերդ համայնքը: Այստեղ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են 1-6-րդ՝ դեպի կենտրոնական տանող փողոցները: Աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարության և համայնքի կողմից ընդհանուր առմամբ տրամադրվել է 81 մլն 600 հազ դրամ: