Նորություններ

Ստեղծվել է ՀՀ տարածքների համաչափ զարգացման էլեկտրոնային հարթակ 05.11.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է ՀՀ տարածքների համաչափ զարգացման էլեկտրոնային հարթակը : Այն նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ/ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Միևնույն ժամանակ հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա...
Ասմունքի փառատոնի մարզային փուլ է անցել 30 աշակերտ 05.11.2019
2019թ. վերջին կկայանա ավանդույթ դարձած ասմունքի հանրապետական փառատոնի մարզային փուլը: Նախորդ՝ տարածաշրջանային փուլի 150 մասնակցից այս տարի մարզային է անցել 11-14 և 15-17 տարիքային խմբերը ներկայացնող 30 աշակերտ: Մարզային փուլի հաղթողներին սովորաբար ընտրում է թատրոնի, ասմունքի, բանասիրության բնագավառի, Արարատի մարզպետարանի ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին: Երիտասարդ սերնդի ուշադրությունը անաղարտ գրականությանն ու պոեզիային բևեռելու, ասմունքի հարուստ ավանդույթները վեր հանելու...

Մարզպետն ու ԿԳՄՍ նախարարը շրջել են մարզում 04.11.2019
Մարզպետ Գարիկ Սարգսյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, տեղում ծանոթացել ռետինածածկ վազքուղու վիճակին, ինչպես նաև Ռազմիկ Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի և մարզադահլիճի պայմաններին։ Վերջիններս եղել են նաև նախարարության ենթակայության տակ գործող Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում, որտեղ դեռևս 2017թ-ից կիսատ են մնացել վերանորոգման աշխատանքները։ Իսկ օրվա վերջում մարզպետն ու նախարարն այցելել են նաև...
Տեղեկացում 04.11.2019
Նոյեմբերի 4-ին, ժամը 11:00-ին, Խաչփարի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը: *********** Նոյեմբերի 4-ին, ժամը 16:00-ին, Գինեվետի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: *********** Նոյեմբերի 8-ին, ժամը 15:00-ին, Բուրաստանի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը:

Կայացել արվեստի մարզային մրցույթ-փառատոնի գալա համերգը 04.11.2019
Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում կայացել է «Art Set» պրոդյուսերական կենտրոնի կողմից կազմակերպված արվեստի մարզային մրցույթ-փառատոնի գալա համերգը, որին ներկա է եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Ասմունք, երգի, երաժշտության, պարի բնագավառներն ընդգրկող մրցույթին մասնակցել է 7-35 տարեկան մոտ 140 մարդ: Տաղանդավոր անհատների հայտնաբերման նպատակով անցկացվող փառատոնի կազմակերպմանն ակտիվորեն աջակցել են Արարատի մարզպետարանը, մարզի մշակութային կառույցներն ու...

Բուրաստան համայնքում ավարտին է մոտենում հերթական ծրագրի իրականացումը 01.11.2019
Ավարտին են մոտենում Բուրաստան համայնքում դեռևս ամռանը մեկնարկած արտաքին լուսավորության նոր համակարգի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, համայնքի համաֆինանսավորմամբ: Տեղադրվել է 66 հենասյուն՝ 50 վտ-ոց LED լուսատուներով